Արտաքին 3 տարի առաջ - 17:40 02-02-2023

Վրաստանի նախագահը կարևորել է, որ ռուս-ուկրաինական հնարավոր խաղաղության պայմանագրում ներառվի նաև Աբխազիայի և Հվ․Օսիայի հարցը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ապագա դիվանագիտական կարգավորումը պետք է ներառի նաև Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տարածքից ռուսական զինված ուժերի դուրսբերման հարցը։ Ինչպես փոխանցում է վրացական Новости-Грузия լրատվական գործակալությունը, Զուրաբիշվիլին այս մասին ասել է Bloomberg-ին տված հարցազրույցում։

Զուրաբիշվիլին շեշտել է, որ «Ռուսաստանը պետք է սովորի, թե որտեղ են գտնվում իր սահմանները»։ Նրա խոսքով, «Ռուսաստանն արդեն տանուլ տվել գրեթե բոլոր մարտերը, եթե ոչ ամբողջությամբ պատերազմը»։

Նա կարևորել է, որ Վրաստանի հարցը նույն պես տեղ գտնի բանակցությունների սեղանին։

«Մենք չենք կարող թույլ տալ նույնիսկ մտածել, որ այս պատերազմը կավարտվի առանց Ռուսաստանի նահանջի բոլոր օկուպացված տարածքներից։ Եվ եթե Արևմուտքը չպահանջի Ռուսաստանի կողմից օկուպացիոն զորքերի ամբողջական դուրսբերում, ապա «կգործի ևս մեկ մեծ սխալ՝ նույնքան մեծ, որքան 2008 և 2014 թվականներին»,- ասել է Վրաստանի նախագահը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը