Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 16:26 02-02-2023

Գարո Փայլանը ազգային փոքրամասնությունների անվտանգության հարցով դիմել է Թուրքիայի ներքին գործերի նախարարին

Թուրքիայում մեջլիսի քրդամետ «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը դիմել է այդ երկրի ներքին գործերի նախարար Սուլման Սոյլուին՝ կապված Թուրքիայի ազգային փոքրամասնություններին ուղղված անվտանգային սպառնալիքների հետ։

Ինչպես փոխանցում է Պոլսի հայկական Ագոս պարբերականը, Փայլանը դիմել է Թուրքիայի ներքին գործերի նախարարին այն բանից հետո, երբ լուրեր տարածվեցին, որ արևմտյան երկրների կողմից Թուրքիային ուղղված անվտանգության նախազգուշացումներից կարող են թիրախավորվել նաև երկրի ազգային փոքրամասնությունները։

Փայլանը հայտնել է, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան կողմից իր քաղաքացիներին ուղղված զգուշացումներից հետո, ինչպես նաև ահաբեկիչների կողմից Ստամբուլում գտնվող եկեղեցիների, սինագոգների, դիվանագիտական ​​առաքելությունների կամ այլ վայրերի վրա հնարավոր հարձակումների մասին տեղեկություններից հետո փոքրամասնությունների շրջանում ավելացել են մտահոգությունները: «Այն փաստը, որ հաստատությունների, պաշտամունքի վայրերի, փոքրամասնությունների քաղաքացիական և հոգևոր ներկայացուցիչների վրա հարձակումների հնարավորության մասին հետախուզական տեղեկատվությունը հասնում է փոքրամասնությունների ներկայացուցիչներին, փոքրամասնությունների համայնքներում մեծացնում է անհանգստությունը»,- նշել է պատգամավորը:

Այս համատեքստում Գարո Փայլանը Թուրքիայի ներքին գործերի նախարարին հետևյալ հարցերն է ուղղել․

1. Ճի՞շտ են արդյոք փոքրամասնությունների համայնքների դեմ հարձակումների պլանների մասին պնդումները:

2. Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել փոքրամասնությունների համայնքների վրա հարձակումները կանխելու համար:

3. Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու փոքրամասնությունների համայնքների մտահոգությունները լուծելու համար»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի հայկական հիմնադրամների միության և Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն հայտնել էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության 3 զինյալ մուտք են գործել Թուրքիա։ Նա նշել էր, որ ահաբեկիչների նպատակը հոգևոր և քաղաքացիական առաջնորդների դեմ աղմկահարույց մահափորձերի իրականացումն է՝ անհրաժեշտ էր համարելով ուշադրություն դարձնել զանգվածային, մշակութային միջոցառումներին, դպրոցներին, ինչպես նաև հնարավորության սահմաններում ձեռնարկել կանխարգելիչ քայլեր։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ