Մամուլ 3 տարի առաջ - 08:39 02-02-2023

Վահագն Ալեքսանյանին դատի են տվել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը հայց է ներկայացրել Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի դեմ՝ գումարի բռնագանձման պահանջով։ Հայցը դատարան է մուտքագրվել հունվարի 25-ին, դիմումի հիմքերի ու պատճառի մասին Դատալեքսում ոչինչ դեռեւս չկա հրապարակված, սակայն մեզ հաջողվեց պարզել, որ Ալեքսանյանը որոշ ժամանակ ուսանել է Սլավոնականում, սակայն ուսման վարձը չի վճարել, եւ համալսարանը փորձում է այն ստանալ դատական կարգով։

Հիշեցնենք, որ Վահագն Ալեքսանյանը սովորել է նշյալ համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում՝ «Սահմանադրական իրավունք, պետության եւ իրավունքի տեսություն» մասնագիտացմամբ, սակայն ակադեմիական պարտք ունենալով՝ 12 կրեդիտի չափով, դուրս է մնացել համալսարանից։

Պարզվում է, Ալեքսանյանը ոչ միայն ակադեմիական, այլեւ ֆինանսական պարտք ունի համալսարանին եւ դրանք հրաժարվում է վճարել։ Մենք համալսարանից փորձեցինք ճշտել, թե արդյոք խոսքն ուսման վարձի՞ մասին է, սակայն Հայ-ռուսական համալսարանից մեզ հայտնեցին, որ մեր տված հարցը կապված է համալսարանի ներքին ընթացակարգերի հետ, եւ ճիշտ չեն համարում այդ տեղեկատվությունը մեզ տրամադրելը։

Ամեն դեպքում, որոշ ժամանակ անց տեղեկատվությունը, այսպես թե այնպես, կհրապարակվի` դատաքննությունը հնարավոր չէ գաղտնի պահել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:18 Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
23:45 Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյան
09:01 Նիկոլ Փաշինյանից տարածք նվեր ստացած բուհը հայերենը չի ճանաչում
14:36 Քոչարյանի կալանավորման մեջ խորհրդանշական իմաստ կա, քանի որ նա հայ-ռուսական լավ հարաբերությունների խորհրդանիշն է
23:17 Սա ի՞նչ խտրական մոտեցում է․ Արման Սարոյանը ուզում էր դատարանի դահլիճ մտնել առանց զննության