Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:20 01-02-2023

Եթե Արաքսի հունից չհանենք ավազը, բա էդ ավազը վերջում ո՞ւր է գնալու, ի՞նչ ա լինելու վերջը. Հովիկ Աղազարյանը՝ փոխնախարարին

Արաքս գետի ավազանից արդյունաբերական ավազի արդյունահանման գործընթացը պետք է պատշաճ կերպով կարգավորվի։ Փետրվարի 1-ին՝ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նիստում, «Ընդերքի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը։ Նախագիծն, ըստ նրա, մշակվել է հաշվի առնելով Արաքս գետի հունը փոխելու հետ կապված առկա ռիսկերը։ Այսպիսով, գետի հունի փոփոխությունը, ինչպես նշեց Կառավարության ներկայացուցիչը, կարող է հանգեցնել պետական ​​սահմանի փոփոխությանը։

Օրենսդրական փաթեթի մշակումը կապված է այն խնդիրների հետ, որոնք ծագել են Արաքս գետի շուրջ։ Մասնավորապես, խոսքը գետի հունից ավազի արդյունաբերական արդյունահանման մասին է։ Որոշվել է մի շարք լրացումներ կատարել «Ընդերքի մասին» օրենքում,որոնք իրավական հիմք կստեղծեն հունի պատնեշների վերակառուցման կամ կառուցման համարմիանվագ թույլտվություն տալու նպատակով՝ նախապես պատրաստված և հաստատված նախագծի համաձայն։

Նախագծով առաջարկվում է նաև խստացնել սահմանամերձ գետերի հունից ավազի արդյունահանմամբ զբաղվողների կողմից վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը։ Հայտնաբերված խախտման դեպքում նախատեսվում է տուգանք այս իրավախախտումը կատարած կազմակերպությունների ղեկավարների նկատմամբ։

ՔՊ կուսակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ քննարկման ընթացքում մի քանի հարց ուղղեց փոխնախարարին․ «Ի՞նչ եք կարծում, եթե Արաքսի հունից չհանենք, չարդյունահանվի ավազը, բա էդ ավազը վերջում ո՞ւր ա գնալու, չէ՞ որ գետն անընդհատ բերում է։ Թե պետությունն իր ուժերով է նախատեսում մաքրել հունը»։

Մանրամասները՝ տեսանյութում․


Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը

Ձեզ գուցե հետաքրքրի