Խոսք Ներքին 3 տարի առաջ - 17:34 31-01-2023

ՀՀ իշխանությունները միայն Երևանի փակ փողոցներն են կարողանում ուժով բացել, ուրիշ ոչինչ․ պատգամավոր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը կազմակերպել է խորհրդարանական լսումներ՝ Բերձորի միջանցքի փակ լինելու առնչությամբ։ Լսումներին հրավիրված են քաղաքագետներ, միջազգայնագետներ, դիվանագետներ, պատմաբաններ, իրավաբաններ։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Ակնկալիքն այն է, որ հանրությունը կարողանա լսել փորձառու մասնագիտական գիտելիքներ ունեցող մարդկանց՝ տեսնելու համար, որ ստեղծված իրավիճակում ելք կա։

Պետք է ցույց տալ, որ բոլոր հնարավորությունները չեն, որ օգտագործում են այսօրվա իշխանությունները։ Շատ կարևոր է հարթակ տալ այն մարդկանց, որոնք ունեն ուժ, կարողություն, գիտելիք ու պատրաստակամություն՝ զբաղվելու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներով»,- ասաց նա։

Պատգամավորն անդրադարձավ նաև արդեն 51 օր շարունակ փակ վիճակում գտնվող Բերձորի միջանցքը բացելու ուղղությամբ ՀՀ իշխանությունների կողմից միջազգային հարթակներում տարվող աշխատանքին։ Ասաց՝ այդ աշխատանքը կարելի է գնահատել միայն արդյունքով։ «Մենք ունենք 50 օրից ավելի փակ միջանցք։ Միակ ճանապարհը փակ է։ 120․000 ՀՀ քաղաքացիներ գերության մեջ են։ Հետևապես, որևէ աշխատանք չի կարող դրական գնահատվել՝ չհաշված, եթե, օրինակ՝ Հայաստանում, Երևանում որևէ փողոց փակ լիներ, ապա մենք կտեսնեինք, որ րոպեների ընթացքում այդ փողոցը բացվում է ուժի կիրառմամբ՝ պատճառաբանելով, որ խախտվում են այլոց իրավունքները։

120․000 մարդ 50 օրից ավելի շրջափակման, բլոկադայի մեջ է, ու այդ ուղղությամբ, բացի մերթընդմերթ արվող հայտարություններից ու անհետևողական քայլերից, ոչինչ չի արվում։ Որևէ համալիր գործողություն, որը կբերեր արդյունք կամ գոնե կթեթևացներ բլոկադայում գտնվող մարդկանց վիճակը, մենք չենք տեսնում հայկական պետության կողմից։ Բոլորի կողմից տեսնում ենք՝ ռուսների, որոնք խաղաղապահների միջոցով պարբերաբար ուղեբեռներ են փոխանցում, Կարմիր խաչի կողմից ենք տեսնում, տեսնում ենք ընդդիմության կողմից՝ աշխարհի տարբեր երկրներում իրականացվող ցույցերի ու բողոքի ակցիաների տեսքով, Հայ Դատի գնասենյակների կողմից ենք տեսնում գործողություններ։ Այս ամենի ֆոնին՝ զրո քայլ ՀՀ իշխանությունների կողմից։ Սա է պատկերը»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան