Արտաքին 3 տարի առաջ - 14:58 31-01-2023

Ալիևը հայտնել է, որ Արցախի օկուպացված շրջաններում «բոլոր ենթակառուցվածքները ոչնչացվել էին»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հունգարիայի միջև համագործակցության կարևոր ոլորտ է հանդիսանում նաև ականազերծման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Ալիևը շեշտել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմին հաջորդած Ադրբեջանը մեծ խնդիրների առաջ կանգնեց այս ոլորտում, քանի անհրաժեշտ է վնասազերծել ավելի քան մեկ միլիոն ական։ Նրա խոսքով՝ ականների պայթյունի հետևանքով պատերազմից հետո երկու տարվա ընթացքում Ադրբեջանի մոտ 300 քաղաքացի կա՛մ մահացել է, կա՛մ ծանր վիրավորվել։

«Ուստի, հաշվի առնելով Հունգարիայի փորձն այս ոլորտում, մենք համագործակցության լավ հնարավորություններ ենք տեսնում»,- ասել է նա։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ Հունգարիայի վարչապետի հետ մտքեր է փոխանակել նաև այսպես կոչված «Արևելյան Զանգեզուրի և Ղարաբաղի ազատագրված տարածքներում» հունգարական ընկերությունների գործունեության վերաբերյալ։ Նա նշել է, որ առաջիկայում կողմերը կսկսեն կոնկրետ նախագծերի քննարկումը։

«Մենք շատ շահագրգռված ենք միասին աշխատել քաղաքաշինության ուղղությամբ, որտեղ Հունգարիան մեծ փորձ ունի, քանի որ ազատագրված հողերում, որոնք զբաղեցնում են տասը հազար քառակուսի կիլոմետր տարածք, քարը քարի վրա չի մնացել։ Այս ամենը, ամբողջ ենթակառուցվածքը ոչնչացվել է օկուպացիայի ժամանակ, և մենք, իհարկե, կվերակենդանացնենք այս շրջանները։ Ղարաբաղը և Արևելյան Զանգեզուրն արդեն հայտարարվել են կանաչ էներգիայի գոտիներ»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի