Խոսք Ներքին 3 տարի առաջ - 17:37 30-01-2023

Երբ բանակի պայմանները խոշտանգման են նման, միակ հույսը մնում է ժողովրդի ցասումը

Ոչ պատերազմական, խաղաղ պայմաններում օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցած հրեշավոր դեպքը, որի հետևանքով տասնհինգ զինծառայող զոհվեց, ցնցեց բոլորին։ Շատերը տարբեր վարկածներ առաջ քաշեցին, այնինչ, գործի բացման վերաբերյալ խոսք անգամ չկա։

Իրավունք ունի՞ արդյոք պետությունը երիտասարդներին զորակոչելու, եթե բանակի պայմաններն ավելի շատ խոշտանգման են նման, քանի որ, օրինակ՝ եվրոպական նորմեր կան, որ խոշտանգում է համարվում նաև բանտարկյալներին անմարդկային պայմաններում պահելը։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց. «Բանակի պայմանները նրա համար է այդպես, քանի որ մեր բանակը բոլորինը չի, ու եթե անգամ հետաքննություն անենք, ապա կհանգենք այն եզրակացության, թե ինչո՞ւ իշխանության ներկայացուցիչների զավակները բանակում չեն ծառայում, և եթե ձեր հարցին պատասխանեմ, ապա կարող եմ ասել, որ մեր երկրում առկա է անարդարություն․ իշխանությունն այդ առումով ոչինչ չի անում, իսկ իշխանությունն, օրինակ՝ ուսուցիչներին չնչին գումար է տալիս։ Եթե մենք նորմալ, իրավական պետություն ունենայինք, ապա բանակը կլիներ բոլորինը, ու հավատացած եղեք, որ նման բարդակ չէր լինի։ Իսկ եթե իսկապես լիներ իրավական պետություն, ապա ոչ միայն իշխանությունը հրաժարական կտար այդպիսի մի դեպքի համար, երբ վառվեցին մեկ գիշերում տասնհինգ զինվոր, այլև ՊՆ-ն քրեական պատասխանատվության կենթարկվեր։

ՀՀ-ում չի գործում համընդհանուր նորմեր, բանակի դեպքում, օրինակ՝ ամբողջ ընդդիմությունը պետք է կանգներ զոհվածների ծնողների կողքին, և եթե չի գործում դրանք՝ պետք է գործի դրվի ժողովրդի ցասումը»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան