Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:15 15-09-2025

Որ ճամփեքը փակվում են, մնում ա մեզ առողջ պահենք, որ սկոռու հույսը չընկնենք. Նովոսելովոյի բնակիչ

Լոռու մարզի Նովոսելցովո գյուղը հայտնի է իր սաստիկ ձմեռներով։ Ձմեռն այստեղ գալիս է անսովոր սառնությամբ, ուժեղ քամիներով, երբեմն նույնիսկ փոթորիկներով։ Թեև սեպտեմբերն է, բայց գյուղում արդեն վառելափայտի պաշարն են պահեստավորում, քանի որ ջեռուցման սեզոնը երբեմն սկսում են հոկտեմբերից:

Ձմռանը գյուղի ճանապարհը հաճախ փակվում է։ Հիմա տեխնիկայի միջոցով արագ բացվում է, իսկ տարիներ առաջ օրերով ու նույնիսկ շաբաթով գյուղը կտրվում էր աշխարհից, -ասում է պարոն Գագիկը:

Սաստիկ ձմեռները վաղուց արդեն դարձել են սովորական, իսկ մարդիկ սովորել են սպասել: Ձմռանը պատրաստ լինելու կարեւորության մասին խոսելով բնակիչները պատմում են, որ Նովոսելցովոյում խանութ չկա, իսկ ձմռանը փակված ճանապարհների դեպքում ոչ միայն կարեւոր է ուտելիքի պաշար ունենալն, այլեւ առողջ մնալն ու չհիվանդանալը:

Գագիկի հիշողության մեջ գյուղի ամենասաստիկ ձմեռը 2007-ի ձմեռն է, օրեր շարունակ ձյան մեջ պատանդ մնացած գյուղը հազիվ է գոյատևել: Դրանից հետո նովոսելցովցիները ամեն դեպքում հավուր պատշաճի են պատրաստվում ձմռանը:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում