Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 13:11 30-01-2023

Իրանահայ պատգամավորը կոչ է անում պատասխանատվության ենթարկվել Ադրբեջանին՝ Բերձորի միջանցքի շրջափակման համար

Իրանի մեջլիսում մայրաքաղաք Թեհրանի և երկրի հյուսիսային շրջանների հայկական համայնքից պատգամավոր Արա Շահվերյանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ Բերձորի միջանցքն արգելափելու համար։ Այս մասին Շահվերյանը գրառում է կատարել իր թվիթերյան էջում։

Շահվերյանն ընդգծել է, որ Բերձորի միջանցքի շրջափակումը կսրի տարածաշրջանային ճգնաժամը։ Նրա խոսքով՝ Արցախի հայերի անվտանգության ապահովումը Իրանի գերագույն առաջնորդի՝ 1399 թվականի (2020-2021-խմբ․) գործունեության առաջնահերթություններից մեկն է եղել։

«Ղարաբաղի հայության անվտանգության ապահովումը Գերագույն առաջնորդի շեշտադրումներից մեկն է։ Բայց, ցավոք, հիմա, Լաչինի միջանցքի փակմամբ, այս բնակիչները գտնվում են ծանր պայմաններում։ Նման պահվածքը, անշուշտ, կսրի տարածաշրջանում ճգնաժամը, և ակնկալվում է, որ մեր երկրի դիվանագիտական ​​ապարատը պատասխանատվության կենթարկի Բաքվի ռեժիմին»,- նշել է Շահվերդյանը։

Հիշեցնենք, որ ադրբեջանցի այսպես կոչված «բնապահպան-ակտիվիստներ» 2022 թվականի դեկտեմբերի 13-ից Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհի հատվածում արգելափակել են Արցախը Հայաստանին կապող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղին և մինչ այժմ հրաժարվում են այն բացել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը