Ներքին 3 տարի առաջ - 12:45 30-01-2023

Երևանում տրանսպորտային կանգառների մեծացման համար ծառեր կհատվեն

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարեց գույքագրել մայրաքաղաքի տրանսպորտի համար նախատեսված կանգառները, որպեսզի դիտարկեն դրանց մեծացման հնարավորությունը․

«Պետք է հասկանանք, թե կանգառներում միավոր ժամանակում քանի ավոբուս պետք է կանգնի, էդ կանգառները պետք է մեծացնենք, որպեսզի խցանումներ չառաջանան։ Այո, հասկանում եմ, որ կլինեն կանգառներ, որտեղ ծառեր կան։ Պետք է հասկանանք, որ եթե դրանք հին են կամ պիտանի չեն, ապա պետք է կտրենք և դրանց փոխարեն նոր ծառեր տնկենք»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ կանգառները պետք է մեծացնեն, որպեսզի կարողանան երթևեկությունն իրականացնել։

Քաղաքապետին զեկուցվեց, որ փետրվարի կեսերին մասնագետների, ոլորտի գիտնականների հետ գիտաժողով կանցկացվի, որի հիման վրա փաստաթուղթ կստորագրվի, կորոշվի ռազմավարություն, պարզ կդառնա, թե որ ծառերը պետք է հատվեն, որոնք պահպանվեն։

Աշխատանքների կատարման համար քաղաքապետը երկու ամիս ժամանակ հատկացրեց։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում