Արտաքին 3 տարի առաջ - 16:00 28-01-2023

Թեհրանը պնդում է, որ Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ կատարված հարձակումն ահաբեկչություն չէ

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ուրբաթ հայտարարել է, որ նախօրեին Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած միջադեպը ահաբեկչություն չէ, քանի որ հանցագործությունը կատարողն ունեցել է անձնական դրդապատճառներ: Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

«Միջադեպի սկզբից և դրա մասին լուրերի տարածման պահից սկսած նախագահ Էբրահիմ Ռաիսին խիստ հրամաններ է արձակել, որ իրավական ու դատական հետաքննություն իրանացվի և խիստ վերաբերմունք ցուցաբերվ նրանց նկտամամբ, ովքեր, հնարավոր է, անտեսել են իրենց պարտականությունները կամ պետք է ներկայացվեն դատական ​​համակարգին, ներառյալ անձամբ հարձակվողը»,- ասել է նա:

Աբդոլլահյանը գոհունակություն է հայտնել, որ հարձակվողը հանցագործությունը կատարելուց անմիջապես հետո ձերբակալվել է Իրանի ոստիկանության աշխատակիցների կողմից, և նրանից հարցաքննությունները շարունակվել են մինչև ուրբաթ կեսօր։ Նա նշել է նաև, որ այսօր հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, որի ընթացքում պայմանավորվածություն են ձեռք բերել առ այն, որ Իրանում Ադրբեջանի դեսպանն այսօր կվերադառնա Թեհրան։

Վերջինս հայտնել է, որ ուրբաթ երեկոյան Իրանի հետախուզական ծառայությունները խորհրդակցել են միմյանց հետ և Բաքվի պաշտոնյաներին փոխանցել հարձակվողի և նրա դրդապատճառների մասին վերջին կարգավիճակն ու տեղեկությունները։ Նա պնդել է, որ Իրանի անվտանգության ծառայություններն ու դատական իշխանությունները պարզել են, որ հարձակումն իրականացողն ունեցել է անձնական դրդապատճառներ։

Իրանի արտգործնախարարը հավելել է, որ ներկայումս հետաքննվում է այն տեղեկությունը, թե արդյոք հարձակվողի կինը գտնվու՞մ է Ադրբեջանում ու նա չի կարողացել շփվել նրա հետ, թե՞ այլ պատճառներ կան։ «Բայց գործողության մեթոդը, ըստ անվտանգության և ոստիկանական ուժերի, բացահայտում է, որ սա ոչ թե կանխամտածված ահաբեկչություն է, այլ անձնական դրդապատճառների հիման վրա արված քայլ, որի նման դեպքեր տեղի են ունեցել նախորդ տարիներին նաև իրանցի դիվանագետների նկատմամբ՝ Իրաքում, Լոնդոնում և Պեկինում»,- եզրափակել է Աբդոլլահյանը։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, երեկ առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Հարձակվողը ինքնաձիգից կրակ է բացել պահակակետի ուղղությամբ, սպանվել է անվտանգության ծառայության ղեկավարը, վիրավորվել են դեսպանատան երկու աշխատակիցներ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի