Ներքին 3 տարի առաջ - 17:21 27-01-2023

Հայաստանի փլուզումը շատ սրնթաց է տեղի ունենալու․ Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը Հայկական օրակարգ նախագծի շրջանակներում հանդիպման ընթացքում ասաց.

«Մեզ խաբում են, թե մեր ընտրությունը Ռուսաստանի կամ Արևմուտքի մեջ է, մեզ խաբում են, թե մեր ընտրությունը խաղաղության կամ պատերազմի մեջ է, մեզ խաբում են, թե միջանցք տալու-չտալու մեջ է, մեզ խաբում են, թե կամ Հայաստան, կամ Արցախ փրկության թեմայի մեջ է»։

Այն վիճակը, որ կա օբյեկտիվորեն, շատ պարզ է՝ ապրելու և չապրելու խնդիր, Հայաստանի և հայ ժողովրդի դիմաց այս խնդիրն է դրված։ Մենք նույնիսկ մեզ ենք խաբում, թե էսօր ինչ է կատարվում Ղարաբաղում։ Մենք նույնիսկ մեզ խաբում ենք, թե էսօր Ղարաբաղում Ղարաբաղի հարցնա լուծվում, էսօր Ղարաբաղում լուծվում է Հայաստանի հարցը։ Եվ մեր կրթված քաղաքացին սա շատ դժվար է պատկերացնում, թե Ղարաբաղի ողբերգական սցենարների զարգացումն ինչի կբերի։

Չենք խոսում մենք դրա մասին։ Ըստ իս, դա կբացի Հայաստանի անկման դռները և Հայաստանի ոպես պետության փլուզումը շատ սրնթաց է տեղի ունենալու»։

Ըստ Հովհանիսյանի՝ դրա մասին շատ լավ գիտի իշխանությունը և մեզ խաբողներից մեկը իշխանության նեղ մի խումբն է, որը շատ լավ հասկանում է, բայց երբեք չի ասելու ճիշտը, երբեք չի ասելու ճշմարտությունը, երբեք չի ասելու օբյեկտիվ վտանգները իր օբյեկտիվ չափերով, որովհետև դա իր համար մահացու վտանգ է։

«Իշխանությունը մինչև ողբերգության վերջին օրը փորձելու է հասարակությանը բաժանել բարիկադների՝ ռուսամետների և արևմտամետների, խաղաղության և պատերազմի կողմնակիցների, որոնք ինչպես ասացի բոլորն էլ սուտ են»,- հավելեց Հովհաննիսյանը։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
09:38 Թրամփը սպառնացել է արգելել Bombardier ինքնաթիռների վաճառքը ԱՄՆ-ում