Ներքին 1 ամիս առաջ - 13:02 08-09-2026

Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Ամիսներ առաջ Աշտարակի խճուղում հաստաբուն ծառի տապալման հետևանքով հնդիկ առաքիչի մահվան դեպքով մինչ օրս մեղադրյալ չկա։

Oragir.News-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ գործը փակված չէ, նախաքննությունը շարունակվում է, սակայն որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում դեռևս չի հարուցվել։

Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել 2026 թվականի հուլիսի 11-ին՝ Աշտարակի խճուղու վրա («Արմենիա» հեռուստաընկերության մոտակայքում)։ Ուժեղ քամու հետևանքով փտած հաստաբուն ծառն արմատից պոկվել և ընկել էր ընթացող «Honda» մակնիշի ավտոմեքենայի և մոպեդի վրա, ինչի հետևանքով ազգությամբ հնդիկ մոպեդավար-առաքիչը տեղում մահացել էր։ Փաստի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նշենք, որ տվյալ տարածքի անվտանգության և կանաչապատման պատասխանատուն Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն է, որը, ըստ էության, պարտավոր էր ժամանակին հեռացնել կամ հատել վթարային ու չորացած ծառը։

Մամուլում շրջանառվող հրապարակումների համաձայն՝ ՀՈԱԿ-ի աշխատակիցները նախկինում փորձել էին հեռացնել հենց այդ վտանգավոր ծառը, սակայն մի խումբ բնակիչներ և ակտիվիստներ դեմ էին արտահայտվել դրա հատմանը։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև