Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:27 27-01-2023

Հայաստանում քաղաքական գործընթացները թելադրում են ոչ թե գերտերությունները, այլ Բաքուն․ Արգիշտի Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Հայկական օրակարգ նախագծի շրջանակներում հանդիպման ընթացքում ասաց.

«Ցանկացած երկրի անվտանգություն որոշում է այդ պահին երկրի իշխանությունը, որևէ ընդդիմություն անկարող է որոշել և որևէ գործողություն ձեռնարկել՝ բարելավվելու կամ չբարելավվելու երկրի անվտանգությունը։

Եթե դու իշխանություն չես, դու կարող ես գրել գեղեցիկ տեքստեր, արտասանել գեղեցիկ ֆրազներ, շատ հոյակապ ծրագրեր ներկայացնել, բայց դրանք երբեք կյանքի չեն կոչվի և որևէ ազդեցություն չեն ունենա»։

Ըստ Կիվիրյապի՝ ՀՀ-ում թիվ 1 խնդիրը ներկայի և ապագան որոշելու համար այս իշխանությունների հետ կապված խնդիրն է. «Քանի կան Հայաստանում այս իշխանությունները խոսել որևէ ապագայի մասին ՀՀ-ում անիմաստ է։ Կարող ենք կանխատեսել այդ ապագան, այդ ապագան կլինի շատ վատը։ Հայաստանում քաղաքական գիրծընթացները թելադրում են ոչ թե գերտերությունները, այլ Բաքուն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է