Ներքին 3 տարի առաջ - 12:01 27-01-2023

Զարմանալի է, որ Գյուրջինյանը, լինելով ճանաչված լեզվաբան, նման վրիպակներ է թույլ տալիս. ԲՊՀ դեկան

Օրեր առաջ հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցերին ասել էր, որ Բրյուսովի համալսարանն այլևս լեզվաբանական չէ, և ոչ էլ լեզվահասարակագիտական է: Գյուրջինյանը ասել էր նաև, որ Հայաստանի նման փոքր երկրի համար պետական այսքան բուհեր՝ իրենց մասնաճյուղերով և հեռակայի ուռճացած համակարգով, ուղղակի շռայլություն է։ Այսօր Oragir.News-ի հետ զրույցում Բրյուսովի պետական համալսարանի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանն՝ անդրադառնալով Գյուրջինյանի ասուլիսում հնչեցրած մտքերին, ասաց. «Ես զարմանում եմ, որ պարոն Գյուրջինյանը, լինելով ճանաչված լեզվաբան, նման վրիպակներ է թույլ տալիս խոսքում։ Խոսքը լեզվական տրամաբանության մասին է»։

«Պարոն Գյուրջինյանն ասում է, թե դեմ է բուհերի միավորմանը, բայց կողմ է խոշորացմանը․ սա մի միտք, դրանից հետո ասում է, որ Բրյուսովի համալսարանը շեղվել է իր ուղղուց՝ լեզվաբանությունից լեզվահասարակագիտական, այսինքն՝ ինչպես է խոշորացնելու, եթե ինքը ուզում է Բրյուսովի համալսարանի կեսը, կոպիտ ասած, փակի։ Դա ևս ակնհայտ լեզվական հակասություն է։ Լավ կլիներ լրագրողներն այդ հարցը տային՝ ինչպես է պատկերացնում համ բուհի խոշորացմանը կողմ է, համ բուհի 70 տոկոս կազմող ոչ լեզվական ծրագրերն ուզում է հանել։ Ուրեմն դա նշանակում է՝ ամեն դեպքում կողմ է միավորմանը, գալիս ենք այդ տրամաբանությանը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան