Ներքին 3 տարի առաջ - 13:22 19-10-2022

Մենք աշխատանքային քննարկում չունեցանք, նախարարն ամեն կերպ փորձում էր ազդեցություն գործել մեզ վրա. ԲՊՀ ուսանող

Երեք բուհերի միավորման դեմ բողոքող Վալերի Բրյուսովի անվան համալսարանի ուսանողներն ակցիա անցկացրեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն մոտ։

Իրենց մտահոգող հարցերը բարձրաձայնելուց հետո, նրանք հանդիպեցին նախարար Վահրամ Դումանյանին՝ փոխանցելով հոկտեմբերի 19–ին համալսարանի գիտխորհրդի նիստին մասնակցելու վերաբերյալ նամակ-հրավերը։ Բրյուսովի անվան Երեւանի պետական համալսարանի սոցիալական գիտությունների եւ սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը oragir.news-ի հետ զրույցում խոսելով ուսանողների և նախարարի հանդիպումից, նշեց.

«Ես ինչքանով, որ ուսանողներից տեղեկացա, այդ հանդիպումը որևէ արդյունք չի տվել, հանդիպումից հետո նախարարությունը տարօրինակ հայտարարություն էր տարածել, որ կառուցողական քննարկում է եղել, ուսանողները նախարարի հետ հանդիպման գնացել էին որպեսզի հրավիրեին այսօր կայանալիք գիտխորհրդի նիստին, բայց որքան հասկացա, չի գալու նախարարը»։

Բրյուսովի անվան Երեւանի պետական համալսարանի Ուսանողական խորհրդի նախկին նախագահ Էդգար Զատիկյանը, ով ներկա էր եղել հանդիպմանը, oragir.news-ի հետ զրույցում ասաց.

«Քննարկումը շատ երկար տևեց, և ոչ այդքան բովանդակային էր, որովհետև նախարարը շատ էր ծավալվում հարցերի շուրջ, մեր միակ հարցը, որ ուզում էինք իմանալ՝ արդյոք նախարարությունը պատրաստվում է հետ քաշվել, վերանայել իր որոշումը, կամ պատրաստակամ է քննարկել դրանք, բովանդակային առումով ինչ-որ փոփոխություն անելու, նախարարը իմ այդ հարցին այդպես կոնկրետ հա կամ չէ չպատասխանեց, ես մի հարց էլ ուղղեցի, ասացի արդյոք ժամկետների հետ կապված խնդիր կա՞ մի ամսից, երկու շաբաթից այդ որոշումը կնդունվի, նախարարը երաշխավորեց, որ այդ որոշումը մի ամսից, երկու շաբաթից չի ընդունվելու, միակ նորությունը, որ եղավ մեր համար՝ դա էր։

Այսինքն, ինչ-որ գաղտնի որոշում չի ընդունվելու և այդ նախագիծը չի դառնալու կառավարության որոշում»։

Դիտարկամանը, որ նախարարության տարածած հաղորդագրությունից կարելի էր ենթադրել, որ հանդիպումն արդյունավետ և կառուցողական մթնոլորտում է անցել՝ Զատիկյանն ասաց.

«Իմ մոտ տպավորությունն այնպիսին էր, որ մենք ոչ թե նախարարի հետ կառուցողական աշխատանքային քննարկում էինք ունենում, այլ նախարարն ամեն կերպ փորձում էր, ունենալով այդ նախարարի դիրքը և պաշտոնը, ազդեցություն գործել մեզ վրա, որովհետև նախարարը խոսում էր, խոսում էր շատ երկար ու 5-10 րոպեանոց խոսքում հաստատ ինչ-որ բան կա, որ դու կուզես արձագանքել, բայց այդ արձագանքելու հնարավորությունը չկար, ես ուղղակի դաստիարակությունից ելնելով չէի ընդհատում, բայց պահեր են եղել, որ ես նախարարին ընդհատել եմ, որովհետև արդեն չէի կարողանում զսպել ինձ։

Մենք այն հարցադրումները, որ ուզում էինք տալ տվեցինք նախարարին, բայց կոնկրետ մեր հարցի հետ կապված՝ ինչու միավորել բուհերը, եթե ամենինչ նույնն է մնալու, մենք ստացանք մոտավորապես այնպիսի պատասխան, որ այդ պրոցեսը մի օր պետք է սկսվեր, և այդ պռոցեսը որոշել ենք հիմա սկսել, դա էր ընդհանրական պատասխանը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում