Ներքին 3 տարի առաջ - 17:07 24-01-2023

ՊԵԿ-ը բացառապես կարող է ՊՆ նախկին շենքում շինարարություն և նախագծային աշխատանքներ իրականացնել. ինչի՞ց էին դժգոհում քաղաքացիները

Մի խումբ քաղաքացիներ երեկ փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակի խճուղին: Նրանք Պաշտպանության նախարարության նախկին շենքում բնակություն հաստատած քաղաքացիներն են, որոնք պահանջում են միացնել շենքի հոսանքը:

Բողոքի ակցիայի ժամանակ դժգոհություն հայտնող քաղաքացիներից մեկն ասել էր, երեք օր է՝ լույսն անջատած է, տարածքում 200 բնակիչ է ապրում, ազատամարտիկներ: Տուն չունեցող մարդիկ են, եկել են, բնակություն են հաստատել, ՊՆ-ի շենքը քանդվում էր, վերանորոգել ենք:

Ասում են՝ շենքը տվել են ՊԵԿ-ին, հիմա էլ լույսն անջատել են: Հիմա դվիժոկ ենք բերել: Մանկահասակ երեխաներ կան: Իրենք պահանջում են, որ լույսը միացնեն: Հայաստանի Էլեկտրական ցանցերից Oragir.News-ի հարցին, թե որն է պատճառը հոսանքի անջատման՝ պատասխանեցին. «Մենք առաջնորդվում ենք էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցի կանոններով, որի 139-րդ կետի համաձայն, այն բաժանորդը, որն ունի ՀԷՑ-ի հետ պայմանագիր այդ կետի կամաձայն կարող է դիմել ՀԷՑ-ին, որպեսզի իր տարածքի մատակարարումը դադարեցվի, մենք ընդամենը դա ենք կատարել, բաժանորդը մեզ դիմել է, մենք էլեկտրամատակարարումը դադարեցրել ենք։

Հիմա այդտեղ ովքեր են ապրում, ինչ են անում արդեն ՀԷՑ-ի խնդիրը չէ»։ ՀԷՑ-ից չցանկացան նշել այն բաժանորդի անունը, ով դիմել է իրենց հոսանքի անջատման համար՝ ասելով, որ իրավասու չեն այդ մասով ինֆորմացիա փոխանցելու։

Oragir.News-ի հետ զրույցում Նաիրի խոշորացված համայնքի համայնքապետարանի աշխատակից Սևակ Գաբրիելյանը, խոսելով երեկ տեղի ունեցած բողոքի ակցիայից, ասաց. «Ես որպես ականատես այդպես էլ իրենց ռեալ պահանջը չհասկացա ինչն էր, ոնց հասկացա, ասում են՝ մեզ հոսանքազրկել են, թող հոսանք տան, բայց թե իրանք ովքեր էին, ինչ գործ ունեին այդ շենքի հետ՝ մեզ հայտնի չէ, այդ մարդիկ մեր համայնքի բնակիչները չեն, որքանով որ ես տեղյակ եմ, այդ շենքը ՊԵԿ-ին է հատկացվել»։

ՊԵԿ-ից Oragir.News-ին հայտնեցին, որ դեռևս այս տարվա ապրիլի 15-ի որոշումով, կառավարությունը Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող ՊՆ նախկին շենքը ամրացրել էր ՊԵԿ-ին, որպեսզի այն դառնա արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոն։

Հարցին, թե ՊԵԿ-ից են դիմել ՀԷՑ՝ շենքը հոսանքազերծելու համար, ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինեն Մկրտչյանը պատասխանեց. «ՊԵԿ-ը բացառապես կարող է այդտեղ շինարարություն իրականացնել, նախագծային աշխատանքներ իրականացնել, որոնց մասին այս պահին ասելիք չկա, դա կանենք հետագայում։ Այս պահին այնտեղ ՊԵԿ-ը չի գործողություններ անում»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան