Ներքին 2 տարի առաջ - 19:10 25-07-2024

Տեղի է ունեցել նախագծային և շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպում

Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ տեղի է ունեցել կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերում ներգրավված նախագծային և շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպում, որին ներկա են եղել նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը և շահագրգիռ կառույցներից պաշտոնատար այլ անձինք։

Քննարկվել են ծրագրերի իրականացման ընթացքի և որակի վերաբերյալ հարցեր։

Հաշվի առնելով մինչ այժմ ոլորտի ներկայացուցիչների բարձրաձայնած հարցերը, շինարարական ծրագրերի ժամկետների խախտումների, թերությունների վերաբերյալ բոլոր հիմնավորումները՝ օրենսդրության շրջանակում խնդիրներին տրվել են լուծումներ։ Շինարարությունն իրականացնողների հետ համատեղ հստակեցվել են ժամկետները, որոնց ընթացքում նրանք պարտավորվում են ծրագրերն իրականացնել՝ ապահովելով որակի հարցում սահմանված բարձր նշաձողը։

«Բացառիկ հնարավորություն եք ստանում սկսելու նոր, մաքուր էջից՝ պայմանով, որ կփոխեք գործելաոճն ու շինարարական աշխատանքները կիրականացնեք որակով և սահմանված ժամանակացույցի համաձայն։ Հակառակ պարագայում, համոզված եղեք, որ կիրառվելու են օրենքով սահմանված տույժեր, տուգանքներ, և որակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու»,-ընդգծել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։

Փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը վստահեցրել է, որ կառավարությունը շինարարի կողքին է, միաժամանակ նրանից ակնկալվում է փոխադարձ քայլ՝ շինարարական աշխատանքներն իրականացնելու ակտիվ տեմպով և պատշաճ որակով.

«Զուտ պայմանագրային պարտավորություններից բացի յուրաքանչյուրիցդ ակնակալում ենք սրտացավ վերաբերմունք, ընթացիկ հարցերը լուծելու հետևողականություն և նախագծող-շինարար-պատվիրատու թիմային աշխատանք։ Այդ պարագայում վերաբերմունքը կլինի համարժեք»։

Հանդիպման մասնակիցները հնարավորություն են ունեցել հարցեր հնչեցնելու՝ ստանալով վստահեցում, որ իրենց առաջարկները լսելի են լինելու։ Միաժամանակ նշվել է, որ ամենօրյա հսկողությունը շարունակվելու է՝ գնահատելու աշխատանքների ընթացքը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը