Արտաքին 3 տարի առաջ - 12:53 24-01-2023

Բուենոս Այրեսի հայ համայնքը բողոքի ակցիա է կազմակերպել ընդդեմ Արցախի շրջափակման

Բուենոս Այրեսի հայ համայնքը ցույց է անցկացրել հանրահայտ Օբելիսկի մոտ՝ բարձրաձայնելով 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արդրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակումը և դրա հետևանքով սանձազերծված լուրջ հումանիտար ճգնաժամը։

Ինչպես հաղորդում է diarioarmenia.org.ar-ը, հունվարի 23-ին ժամը 17:00-ից սկսած Արգենտինայի հայ համայնքի տարբեր տարիքի բազում ներկայացուցիչներ հավաքվել են Հանրապետության հրապարակում Արգենտինայի հայկական հաստատությունների կողմից հրավիրված ցույցին՝ շրջափակումը դատապարտող և միջանցքի անհապաղ բացում պահանջող պաստառներով:



«Լաչինի միջանցքը տեղափոխման միակ ճանապարհն է կենսական պաշարների համար, ինչպիսիք են սննդամթերքը, դեղորայքը և էներգետիկ ռեսուրսները, որոնք անհրաժեշծտ են Արցախում ապրող 120 000 հայերին (ներառյալ 30 000 երեխա և 20 000 տարեց)», - ասել են ցույցի կազմակերպիչները, որոնք նաև զգուշացրել են, որ «սա Ադրբեջանի և նրա նախագահ Իլհամ Ալիևի ևս մեկ մանևր է` իրականացնելու էթնիկ զտումների ցեղասպանական նախագիծ՝ հայկական տարածաշրջանի հայ բնակչության դեմ»:



«Միջազգային հանրությունը՝ Եվրամիությունը, ՄԱԿ-ը, Մինսկի խումբը, չի կարողանում գործել: Մենք դա պնդում ենք։ Թեև Թուրքիայի հետ նավթի և գազի գործարքները կարևոր են, դաժանորեն պաշարված ժողովրդի կյանքը շատ ավելի կարևոր է: Արգենտինայի մեր կառավարությունը նույնպես պետք է իր ձայնը լսելի դարձնի այս առումով: Դրա համար մենք բողոքի ձայն ենք բարձրացնում»,- Diario ARMENIA-ին ասել է մասնակից Ռոզիտա Յուսեֆյանը:



«Մենք հայերի ժառանգներ ենք և ցույց ենք անում Օբելիսկի մոտ, որպեսզի գրավենք Արգենտինայի ԱԳՆ-ի ուշադրությունը, որպեսզի նրանք, իրենց հերթին, արձագանքեն միջազգային օգնության խնդրանքներին, որպեսզի ՄԱԿ-ի անդամ երկրները հստակ հանձնարարական ուղարկեն դադարեցնելու շրջափակումը և ազատելու միակ միջանցքը»,- ասել է մեկ այլ մասնակից Ֆլորենսիա Զանիկյանը։



Ցուցարար Վիկտոր Մովսիսյանը պնդել է, որ մասնակցում է բողոքի ակցիային «ի հիշատակ իր պապերի և նախապապերի, որոնք 100 տարի առաջ նույն բանն են տարել, ինչ կատարվում է հիմա. նոր ցեղասպանություն բոլորի աչքի առաջ՝ աշխարհի գերեզմանային լռությամբ»:



Խորխե Խեյայանն ասել է, որ մասնակցել է երթին, քանի որ հասկանում է, որ Արգենտինայի հայ համայնքը չի կարող անտեսել, թե ինչ է կատարվում Արցայի Հանրապետությունում։

«Պետք է պայքարենք, որպեսզի մեր արցախցի եղբայրներն ու քույրերը կրկին կապ ունենան Հայաստանի և մնացած աշխարհի հետ, և նրանք կարողանան իրենց կյանքը նորմալ վարել, ինչպես ցանկացած բնակիչ՝ ազատ և ինքնիշխան ճանապարհով։ Դրա համար մենք պահանջում ենք, որ հիմա վերջ դրվի Ադրբեջանի շրջափակմանը», - նշել է մասնակիցը:






Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը