Ներքին 3 տարի առաջ - 21:09 23-01-2023

Այն վարպետության դաս էր ՀՀ բոլոր գործիչների համար․ Աբրահամ Գասպարյանը՝ Ռուբեն Վարդանյանի հարցազրույցի մասին

Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դիտեցի Արցախի Պետնախարար Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը (#HardTalK) մեդիահսկայի համբավ ունեցող Ստեֆըն Սակուրի հետ BBC-ի եթերում: Սա 2020 թ-ից հետո 2-րդ կարևոր ամբիոնն էր Հայաստանի ու Արցախի պաշտոնյաների համար (առաջինը՝ Քովիդ-19-ի ժամանակ էր, 2020 թ., նփ-ի հետ, որը հայկական անվտանգային նարրատիվի տոտալ տապալում էր):

Մասնագիտական մի քանի դիտարկում.

1- Սակուրը վախենալու կերպար չէ, եթե, իհարկե, ռեսպոնդենտը պատրաստված է ու տիրապետում է թեմային, անկեղծ է իր մղումներում, գիտի առաջնահերթությունները, հավատում է իր նպատակին,

2- որպես բրիտանական կայսրության ագիտպրոպի գլխավոր խոսափող, BBC-ի հարցազրույցի նպատակը հակառուսական վկայություններ կորզելն է, ոչ թե 120.000 հայի (մարդու) ճակատագիրը,

3- Ռ. Վարդանյանի, որպես Արցախի Պետնախարար, արտաքին լսարանին ուղղված բոլոր պատասխանները հավասարակշռված էին, հաշվարկված, պրոգրեսիվ, ազգային-պետական գծի մեջ. այս հարցազրույցն, ի տարբերություն նախկին հայտարարությունների, բավական կուռ էր ու համակարգված,

4- ռեսպոնդենտը չէր շեղվում բուն թեմայից, հարցազրույցը բերում էր իր դաշտ, քաղաքականապես սնանկ հայտարարություններ չէր անում, որոնք կարող են հետագայում օգտագործվել իր և իր ներկայացրած պետության դեմ,

5- Արցախ եզրույթի գործածումը և ամբողջ հարցազրույցի ընթացքում լեզվամտածողության պահպանումը տեղին էր ու հաջողված,

6- Վարդանյանին հաջողվեց բրիտանական ու համաշխարհային լսարանի ուշադրությունը կենտրոնացնել Արցախի վրա, թիրախում պահեց ադրբեջանի ֆաշիստական քաղաքականության մերկացումը, ակնարկեց ռուսական զորակազմի մանդատի ու հնարավորությունների ընդլայնման (անուղղակի ուղերձ ՌԴ-ին) անհրաժեշտությունը, նրբորեն խուսանավեց գեոպոլիտիկ ոչ ադեկվատ դատողությունների ագրեսիվ պնդումներում, ընդգծեց Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությունը,

7- ավելի մեղմ գնահատականներ տվեց ՀՀ գործող ազգակործան իշխանության վարած քաղաքականությանը,

8- հարցազրույցը վարպետության դաս էր ՀՀ բոլոր գործիչների ու վայ վերլուծաբանների, փորձագետների համար, որոնք արագորեն գահավիժում են գայթակղիչ ու մոդայիկ թվացող թեմաների անդունդը, մոռանում են այս համատեքստում ատամներով պահել սեփական պետության ու ժողովրդի շահերը և սկսում հիմարաբար դիրքավորվել, դիցուկ՝ բրիտանառուսական կամ ռուս-ուկրաինական հակամարտությունների խոսույթում:

Պի՛նդ եղեք»:

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից