Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:51 20-01-2023

Պաշտպանության մասով բյուջեն թերակատարվել է․ ամեն ինչի համար գումար կա, իսկ բանակի համար՝ ոչ, եղածն էլ չի ծախսվում

Սա անթույլատրելի է և մենք պետք է հասկանանք, որ յուրաքանչյուրիս երեխայի հետ կարող է նման բան պատահել։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով երեկ ՊՆ զորամասերից մեկի կացարանում տեղի ունեցած ցավալի միջադեպին, որը 15 զինծառայողի կյանք խլեց։

«Որպեսզի նման դեպքեր չպատահեն, իրավիճակը պետք է մանրազնին վերլուծվի և ճիշտ հետևություններ արվեն։ Ճիշտ հետևությունն, իմ կարծիքով, հետևյալն է․ ունենք իրավիճակ, որ քաղաքական որոշում ընդունելուց հետո զինվորները նահանջել են իրենց զբաղեցրած դիրքերից, և բնական է, որ այդ պայմաններում պետք են ժամանակավոր կացարաններ։ Հիմա խնդիրն այն է, որ չի կարելի զինծառայողներին տեղակայել էդպիսի կացարաններում, որը հրդեհային անվտանգության պայմաններին որևէ կերպ չի համապատասխանում։ Իմ տեղեկություններով, առնվազն 2 պայմանների՝ մեկը, որ հենց դռան դեմն է դրված եղել վառարանը, և երկրորդը՝ պատուհանների վրա ճաղաշարեր են։ Հաշվի առնելով էս ամբողջ իրավիճակը, բանակը պետք է կացարանների որոշակի պաշար ունենա ժամանակավոր, որտեղ հնարավոր կլինի ջեռուցում միացնել և այլն»,- ասաց Չալաբյանը։

Նա նշեց, որ չի կարող բացատրել, թե այդ ամեն ինչը մինչ օրս ինչու չի արվել․ «Փաստը հետևյալն է․ 2022 թվականին ՀՀ պետական բյուջեն պաշտպանության մասով թերակատարվել է։ 9 ամսվա տվյալներով 16 տոկոսով թերակատարված է, այն պայմաններում, երբ մնացած բոլոր ուղղություններով բյուջեն շատ հաճախ գերակատարվել է։ Սա բացարձակ աբսուրդային իրավիճակ է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում