Ներքին 3 տարի առաջ - 14:21 20-01-2023

Հրամանատարական կազմին չպիտի «գլխատեին». Օհանյանը ցավով է ընդունում բանակի թերությունները

Բանակում, իմ հիշողության մեջ չի տպավորվել, երբևէ տեղի ունեցած նման դեպք։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով երեկ Գեղարքունիքում տեղի ունեցած սարսափելի միջադեպին։

Ժամանակավոր զորանոցը կարող է վերանորոգված չլինել, պատերը սվաղած չլինեն, բայց այնտեղ պետք է պայմաններ լինեն` հակահրդեհային պատրաստություն, վառարանի հետ վերաբերվելու հրահանգ և այլն, և ղեկավար կազմը պետք է այդ ամենն ապահովի։ Ցանկացած դեպքում, եթե վառարանի տաքացման հետ կապված խնդիր կա, ապա հակահրդեհային պահանջների նկատմամբ շատ խիստ վերաբերմունք պետք է լինի։ Կարծում եմ, որ զորանոցում գտնվող զինծառայողները հենց այնպես այդ վիճակում չեն հայտնվել։ Ինչպես նշեց կառավարության ղեկավարը, 2020-ից հետո են իրենք գտնվում այդ ժամանակավոր կացարանում և 2 տարին բավարար ժամանակ էր անգամ զրոյից կացարաններ կառուցելու համար»,–ասաց Օհանյանը՝ հավելելով, որ ՀՀ-ն ունի այն ներուժը, որ տեղում համապատասխան պայմաններ կառուցի իր զինվորների համար։ Նախկինում բազմաթիվ նման շինություններ են կառուցվել, սակայն խիստ վերահսկողության ներքո։

«Ես շատ ցավով եմ ընդունում բոլոր այն թերությունները, որ տեղի են ունենում բանակում, ես չեմ ուրախանում դրանով, որևիցե մեկը չի ուրախանում նրանով, որ 15 հոգի հրդեհի հետևանքով զոհվել է», - ասաց նա՝ նշելով, որ վերջին տարիներին բավականին լուրջ հարված է հասցվել բանակի կարգապահությանը․ «Բանակի քաղաքականությունը վերածվել է կենցաղային մակարդակի փիարի` կլուբնիկային, մայկա-տրուսիկային։ Զինվորների կարգապահությունը բավական իջել է և երբ իջնում է կարգապահության մակարդակը, լինում են նաև արտակարգ պատահարներ»։

Պաշտպանության նախկին նախարարն ընդգծեց՝ այս դեպքը պետք է ահազանգ լինի, որ մնացած կարևոր հատվածներում, կարևոր ուղղություններում ուսումնասիրեն, վերահսկեն իրավիճակը։

Օհանյանը նշեց, որ դեպքն այնպիսին էր, որ ղեկավար կազմը միանգամից պետք է դեպքի վայրում լիներ, և ծառայողական քննություն նշանակվեր՝ հնձնաժողովի ստեղծմամբ, որի արդյունքում որոշումներ ընդունվեին․ «Միանգամից հանել զորամիավորման հրամանատարությանը, միանգամից «գլխատել» ողջ հրամանատարական կազմին, դա նման է, երբ պատերազմից առաջ փոխում էին ԳՇ պետին, ՊԲ հրամանատարին»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի