Ներքին 4 տարի առաջ - 13:28 05-10-2022

Դա անբարոյականություն և հանցագործություն է առաջին հերթին բանակի նկատմամբ․ Օհանյանը՝ ռազմական հավաքները ընդդիմադիրներով համալրելու մասին

Տեղեկություններ կան, որ պահեստազորի վերապատրաստման եռամսյա դասընթացի նպատակով կանչվող մեր հայրենակիցները ծառայության են ուղարկվում դիրքեր:

Oragir.news-ի՝ այս լուրերի մասին հարցերին ի պատասխան, ասաց ՀՀ պաշտպանության նախարար, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը․ «Ես նման տեղեկություններ չեմ ստացել։ Զորահավաքային պատրաստության միջոցառումների նպատակներից առաջինն է նրանց պրոֆեսիոնալ կարողությունների՝ զինվորական մասնագիտությունների կատարելագործումը, երկրորդը՝ մարտական հերթապահության մեջ ընդգրկելը։ Այս պահին կարծում եմ, որ կան զորահավաքի՝ համալրման որոշակի խնդիրներ, և այդ նպատակով է իրականացվում»։

Հարցին, թե շարունակվո՞ւմ է միտումն ընդդիմադիր երիտասարդներով համալրել եռասմյա հավաքների մասնակիցների շարքերը, և ինչպե՞ս կարելի է գնահատել դա, Օհանյանն ասաց․ «Այդ մասին խոսել ենք․ երբ սկսվեց Դիմադրության շարժումը, Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահն ասաց, որ բավական ամրակազմ մարդիկ են ընդդիմության շարքերում, երիտասարդներ, և նրանց պետք է մոբիլիզացնել, տանել բանակ։ Եվ հետագայում՝ մոբիլիզացիայի ժամանակ, մենք տեսանք մեր շատ-շատ գաղափարակիցների, համակիրների, 44-օրյա պատերազմի մասնակիցների, ակտիվիստների, որ հայտնվեցին այդ ցուցակներում։ Հնարավոր է, որ այդ ցուցակները տվել են և այդ ցուցակներից զորակոչել են»։

Օհանյանի գնահատմամբ՝ դա յուրովի անբարոյականություն և հանցագործություն է առաջին հերթին բանակի նկատմամբ․ «Բանակը տույժի տեղ չէ, բանակը հպարտության, պարտքի զգացումի, հայրենիքին ծառայելու տեղ է, իսկ մոբիլիզացիան իր մեջ պարունակում է նաև սոցիալական արդարություն, հավասարություն և ամենակարևորը՝ զինվորական մասնագիտության հաշվառման տվյալներ։ Երբ անցնում են զինվորական ծառայության, այնտեղ չկա գրված՝ սա իշխանամետ է, թե ընդդիմադիր։ Բոլորը՝ ըստ մասնագիտության հավասար պիտի զորակոչվեն»։ Սոցիալական անհավասարությունը, թերևս, առավել ընդգծվում է, երբ հանրությունն էլ նկատում է խտրական վերաբերմունք զորակոչվողներին ընտրելու առումով։ «Մեր հանրությունը չի տեսնում իշխանամետ ուժերի թևերին՝ նույն խոսողներին, երիտասարդներին, նրանց կողքին կանգնած մարդկանց, որ հայտնվեն այդ շարքերում»,- ասաց Օհանյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում