Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:08 19-01-2023

ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին

Հունվարի 19-ին՝ ժամը 14։45-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 38-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Զ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 2 մ). տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը:

Ամենից շատ դիտված