Արտաքին 3 տարի առաջ - 15:30 19-01-2023

Թեհրանն ընդգծում է Մոսկվայի հետ ձեռքբերված երկկողմ պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկիի հետ։

Ինչպես փոխանցում է իրանական IRNA լրատվական գործակալությունը, հանդիպման ընըացքում Իրանի արտգործնախարարը կարևորել է Ռուսաստանի հետ ձեռքբերված երկկողմ պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը։

Աբդոլլահյանն ընդգծել է նաև, որ անհրաժեշտ է արագացնել երկու երկրների միջև կնքված համաձայնագրերի կատարումը՝ ներառյալ տարանցումը, ներդրումները և էներգետիկան, ինչպես նաև երկու երկրներում գործարարների գործունեության խթանումը։ Վերջինս տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցությունը որակել է որպես կառուցողական։

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկինն այցով գտնվում է Թեհրանում՝ ՌԴ Պետդումայի նախագահի այցը համակարգելու և գերագույն հանձնաժողովի նիստ անցկացնելու նպատակով։

Նա դրական է գնահատել երկու երկրների խորհրդարանական համագործակցությունը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների աճի միտումը հատկապես տնտեսական ոլորտում։ Պաշտոնյան ընդգծել է նաև Իրանի հետ համապարփակ հարաբերություններ զարգացնելու հարցում Ռուսաստանի վճռականությունը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը