Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 09:51 19-01-2023

Մարինա Կալյուրանդն Ադրբեջանին կոչ արեց բացել Բերձորի միջանցքը և դիմեց իր դեմ «վհուկների որս» սկսած ադրբեջանցի պաշտոնյաներին

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ծանր ճգնաժամ է այս պահին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքները» խորագրով քննարկմանն այս մասին ասաց Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը։

«120 հազար հայեր փաստացի շրջափակման պայմաններում են ապրում, հարյուրավոր ընտանիքներ մնում են բաժանված, մարդիկ զրկված են հիմնական ապրանքներից և ծառայություններից, երեխաները դպրոց չեն հաճախում, իսկ վերջերս մենք ականատես եղանք բարձրաստիճան բորբոքող ելույթների նոր ալիքի, որով կոչ է արվում կամ Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել կամ հեռանալ Լեռնային Ղարաբաղից։ Այս հայտարարություններն ու անգործությունը պատշաճ չեն մի պետության համար, որը իրեն համարում է Եվրոպական Միության հուսալի գործընկեր»,- ասաց Կալյուրանդը։

Նա Ադրբեջանին կոչ արեց հարգել միջազգային հանձնառությունները, դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը, ապահովել միջազգային կառույցների անխոչընդոտ հասանելիություն Լեռնային Ղարաբաղ և սկսել բանակցություններ խաղաղության համապարփակ համաձայնագրի շուրջ, որով կերաշխավորվեն ԼՂ հայ բնակչության բոլոր իրավունքներն ու անվտանգությունը։

Ելույթի վերջում Կալյուրանդը դիմեց Ադրբեջանի այն պաշտոնյաներին, ովքեր՝ նրա խոսքով «վհուկների որս» են սկսել անձամբ իր դեմ․ «Ասեմ, որ դուք ինձ չեք ահաբեկի և չեք լռեցնի, ձեր հարձակումները ձեր թուլությունն են բացահայտում, դուք ցածրից էլ ներքև եք իջել, բայց ես ցածր չեմ իջնի։ Ես կհետևեմ Միշել Օբամայի օրինակին․ երբ դուք իջնում եք, ես բարձրանում եմ»,- հայտարարեց Մարինա Կալյուրանդը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում