Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:38 18-01-2023

Ադրբեջանական կողմն է դադարեցրել բուն խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները․ Միրզոյան

Հայաստանը մոտ մեկ ամիս է՝ սպասում է Ադրբեջանի արձագանքին։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին, թե դեկտեմբերին սկզբին հայկական կողմի՝ Ադրբեջանին փոխանցած խաղաղության պայմանագրի առաջարկներին մինչև այս պահն ի՞նչ արձագանքներ կան:

Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ Լաչինի միջանցքի ապօրինի փակումից հետո հայկական կողմը չի մասնակցել Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպմանը, որը ենթադրաբար պետք է շարունակեր խաղաղության պայմանագրի նախագծի քննարկումները:

«Բայց միևնույն ժամանակ մենք մեր խմբագրական առաջարկներն ենք ներկայացրել ադրբեջանական կողմին և սպասում ենք նրանց արձագանքին: Որպես կանոն, այդպես է ընթացել մինչ այժմ գործընթացը: Եվ ահա մենք մեր հերթական առաջարկները և դրանց կից հիմնավորումներն ուղարկել ենք ադրբեջանական կողմին, և կարելի է ասել մոտ մեկ ամիս է՝ որևէ արձագանք չունենք:

Թյուր են այն պատկերացումները, թե հայկական կողմը դադարեցրել է, կամ արգելակում է, կամ ոչ կառուցողական է խաղաղության այս գործընթացում, և մասնավորապես՝ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքների գործընթացում: Մենք մեր առաջարկներն ուղարկել ենք, և ահա, ադրբեջանական կողմի պատասխանը պետք է լինի, որը մինչ այս պահը չկա: Ստացվում է, որ անկախ հանդիպումների հանգամանքից, գոնե մինչ այս պահն ադրբեջանական կողմն է դադարեցրել բուն խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները, և զուգահեռաբար տեսնում ենք սադրիչ գործողությունները Լաչինի միջանցքում և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտումները՝ Ադրբեջանի կողմից»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում