Արտաքին 3 տարի առաջ - 15:58 18-01-2023

Լավրովը հայտնել է, որ մոտ ապագայում Լաչինի միջանցքի հարցը կկարգավորվի

Ռուսաստան Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վստահություն է հայտնել, որ Լաչինի միջանցքի հարցը մոտ ապագայում կլուծվի։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Լավրովն այս մասին ասել է 2022 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում։

Ռուսաստանի գլխավոր դիվանագետը տեղեկացրել է, որ երեկ ռուսական զորամիավորման հրամանատարի մասնակցությամբ հանդիպումներ են տեղի ունեցել Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև։ «Կարծում եմ, որ հարցը (Լաչինի միջանցքի-խմբ) մոտ ապագայում կլուծվի»,- ասել է Լավրովը։

Լավրովը հայտնել է, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերն ուսումնասիրում են Ադրբեջանից ստացված տեղեկատվությունը, թե Հայաստանի կողմից Լաչինի միջանցքն օգտագործվել է ականների տեղափոխման համար։

Նա հիշեցրել է, որ Լաչինի միջանցքը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների համաձայն, պետք է ազատ լինի քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղափոխման համար, իսկ առանձին կետով սահմանվել է, որ այդ ճանապարհով ռազմական բեռներ չպետք է փոխադրվեն։

«Ադրբեջանցիները տեղեկություն են տվել, և մեր զինվորականներն ուսումնասիրում են այն, որ հայկական կողմը ականներ է տեղափոխել այս միջանցքով, այնուհետև այդ ականներով ականապատվել են ադրբեջանական դիրքերի մերձակայքը, ինչը եռակողմ պայմանավորվածությունների խախտում է»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում