Ներքին 3 տարի առաջ - 22:41 17-01-2023

ՄԻՊ-ը Հայաստանում երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ արտահերթ զեկույց է հրապարակել

Մարդու իրավունքների պաշտպանն արտահերթ հրապարակային զեկույց է հրապարակել Հայաստանի Հանրապետության կողմից երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտավորությունների կատարման 2013-2022 թվականների վիճակի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից:

Զեկույցը կազմվել է Պաշտպանի կոնվենցիոն մանդատի շրջանակներում և կազմում է Պաշտպանի մշտադիտարկման ընթացքի կարևոր բաղադրիչ։ Զեկույցի նպատակն է ներկայացնել, թե որքանով է Հայաստանի Հանրապետությունը կատարել և շարունակում կատարել ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների Կոմիտեի՝ 2013 թվականի ամփոփիչ դիտարկումներում տեղ գտած առաջարկությունները։ Հետևաբար, զեկույցն ընդգրկում է 2013 թվականից մինչև 2022 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակահատվածը։

Զեկույցի շրջանակներում ուսումնասիրվել են կոմիտեի ամփոփիչ դիտարկումները, մտահոգությունները, ներկայացված առաջարկությունները և դրանցից յուրաքանչյուրի կատարման վերաբերյալ ներկայացվել են դիտարկումներ և առաջարկություններ։

Զեկույցում հատուկ ուշադրություն է դարձվել երեխաների իրավունքների պաշտպանության համապարփակ քաղաքականության և ռազմավարության, համակարգման, ռեսուրսների բաշխման, անկախ մշտադիտարկման հարցերում կոմիտեի առաջարկություններին ու մտահոգություններին, նշվել, թե որքանով են դրանք կատարվել։

Զեկույցի հաջորդ գլուխներում անդրադարձ է կատարվել սեռի հիմքով խտրականության, երեխայի լավագույն շահի, երեխայի լսված լինելու իրավունքի, երեխայի նկատմամբ բռնության, ընտանեկան միջավայրին ու այլընտրանքային խնամքի, որդեգրման գործընթացի, երեխաների հաշմանդամությանը, տարրական առողջությանը և բարեկեցությանը վերաբերյալ կոմիտեի մտահոգություններին։

Զեկույցում ներկայացվել է նաև, թե կոմիտեն ինչ մտահոգություններ է հայտնել երեխայի կրթության ու ժամանցի ապահովման վերաբերյալ, ապաաստան չունեցող ու փախստական երեխաների վերաբերյալ և վերջիններիս տնտեսական շահագործմանը, անչափահասների գործերով արդարադատության իրականացմանը, երեխաների մարմնավաճառությանը և մանկական պոռնոգրաֆիային։

Ներկայացված են նաև 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված պատերազմական հանցագործությունների, ինչպես նաև Լաչինի միջանցքի փակման հետևանքների վերաբերյալ Պաշտպանի արտահերթ զեկույցներում տեղ գտած փաստերը։

Պաշտպանը զեկույցի անգլերեն տարբերակը սահմանված ձևաչափով ու կարգին համապատասխան որպես այլընտրանքային զեկույց կներկայացնի նաև ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների Կոմիտեին։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի