Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:37 17-01-2023

Պատրաստ եմ առավելագույնս ներգրավվել ոլորտային աշխատանքներում․ ՀՊ անդամի թեկնածու

ՀՀ ազգային ժողովnվն այսօր քննարկում է Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ՔՊ-ի կողմից առաջադրված միակ թեկնածուի՝ Գագիկ Բարսեղյանի ընտրութւայնհարցը։

Վերջինս իր ելույթում նշհց, որ վամաշխարհային պրակտիկայում բարձրագույն աուդիտորական մարմինների հիմնական ազդեցության խողովակները խորհրդարանն ու հանրությունն են: «Եվ պատահական չէ, որ Հաշվեքննիչ պալատի մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով Հաշվեքննիչ պալատը հաշվեքննությունից բխող մասնագիտական և անկողմնակալ տեղեկատվությունը ներկայացնում է ԱԺ-ին և հանրությանը: Պետք է արձանագրենք, որ ԱԺ-ի հետ համագործակցությունը վերջին տարիներին ակտիվացել է, կազմակերպվել են քննարկումներ, որոնք վերաբերել են հաշվեքննությունների արդյունքներին, բարելավել են պետբյուջեի կատարմանն առնչվող եզրակացությունները և այլն»,-ասաց Բարսեղյանը՝ վստահեցնելով, որ հիմնվելով իր գիտելիքների, փորձի ու հմտությունների վրա, պատրաստ է առավելագույնս ներգրավվել բոլոր այն աշխատանքներում, որոնք կնպաստեմ ՀՀ-ում միջազգային չափորոշիչներին համապատասխան բարձրագույն աուդիտորական մարմին ունենալուն:

Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովում Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության գաղտնի քվեարկությունը տեղի կունենա հունվարի 17-ին 11.10-ից մինչև 11.40։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան

Ձեզ գուցե հետաքրքրի