Միտք Ներքին 3 տարի առաջ - 10:50 17-01-2023

Միջանցքի հնարավոր բացման հետ կապված Ադրբեջանը 4-5 պահանջ է ներկայացնում. Աբրահամյան

Հայաստանն Արցախին կապող միջանցքի հնարավոր բացման հարցը վերջին օրերին արծարծվում է Արցախի պետնախարարի հնարավոր հրաժարականի համատեքստում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա նաև նշել է. «Ըստ այդ տրամաբանության, և՛ ՀՀ իշխանությունը, և՛ Ադրբեջանից եկող ազդակները ցույց են տալիս, որ պետնախարարի հրաժարականը հնարավորություն կստեղծի միջանցքի բացման համար։

Մի կողմ դնելով ՀՀ իշխանության, առավել ևս՝ Ադրբեջանի ցանկությունները, իրավիճակը փորձենք դիտարկել փաստական տեսանկյունից։
Արդյո՞ք Ադրբեջանի միակ ցանկությունն ու պահանջը Ռուբեն Վարդանյանի հրաժարականն է և արդո՞ք նրա գնալով առկա և ուրվագծվող խնդիրները կլուծվեն։

Հիշեցնեմ, որ միջանցքը փակելուց հետո պաշտոնական ու ոչ պաշտոնական մակարդակով Ադրբեջանը կյանքի ուղին բացելու համար պահանջում էր կասեցնել «Կաշենի» հանքի շահագործումը, միջանցքի որևէ հատվածում ադրբեջանցի գործուղել, ով վերահսկողություն կիրականացնի ՀՀ-ից Արցախ և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների նկատմամբ, տեղադրել անհրաժեշտ սարքավորումներ, երկկողմանի շարժը վերահսկելու համար։

Մեկ այլ պահանջ, որը շրջանառվում է, կապված է ՊԲ ծանր տեխնիկայի դուրս բերման հետ, որը 44-օրյա պատերազմից հետո, փոքր ծավալով, մի քանի փուլով իրականացվել է։
Այսինքն՝ միջանցքի հնարավոր բացման հետ կապված Ադրբեջանը 4-5 պահանջ է ներկայացնում, ենթադրվում է, այդ թվում՝ պետնախարարի հրաժարականի թեման։

Ունի՞ որևէ մեկը երաշխիք, որ նույնիսկ այս պահանջների կատարումից հետո միջանցքը կբացվի՝ ոչ։
Ունի՞ որևէ մեկը երաշխիք, որ եթե նույնիսկ ադրբեջանական պահանջները կատարվեն, միջանցքը բացվի, ապա նույնպիսի խնդիր չի առաջանա, օրինակ՝ 1-2 ամիս հետո։ Կամ օրինակ՝ գազի, էլեկտրաէներգիայի խնդիր այլևս չի լինի։ Իհարկե, ոչ։

Ընտրությունն Արցախին է, իրենք են ծանր իրավիճակում և դժվար է նրանց դերի ու բեռի տակ մտնելով, նրանց լուծում կամ «ճիշտ» թելադրել, ամեն դեպքում ստեղծված իրավիճակին պետք է նայել սթափ, մտածված, հաշվարկված, հակառակ դեպքում, Ադրբեջանը նախապայմանների այնպիսի ցանկ կբացի, որից հետո դիմադրության ռեսուրս այլևս չի լինի։

Դեռ չեմ խոսում այն մասին, որ Ռուբեն Վարդանյանին պետնախարար նշանակելու առաջարկն արվել էր օգոստոս/սեպտեմբերին, նշանակումը՝ նոյեմբերին, նշանակողն ու շահագրգիռ կողմերը երկար ժամանակ ունեին մտածելու, ծանր ու թեթև անելու և այդ ամենից հետո արել են նշանակում։
Չափազանց անլուրջ է այդ նշանակումից 2 ամիս անց սկսել հետին թվով պատճառներ, ռիսկեր քննարկել։ Դրա մասին պետք է շուտ մտածեիք։

Գնացքը գնացել է, այլևս այլ իրավիճակ է և խնդիրների հնարավոր լուծումները պետք է դիտարկել առկա իրողությունների տրամաբանությունից»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur