Ներքին 3 տարի առաջ - 15:32 14-01-2023

Երեկ են ինտերնետը տվել, երկու օր չենք ունեցել. Արցախի բնակիչ

«Նորմալ էլի, խանութի ապրանքներն են վերջացել, որ ասեմ լավ ենք, չէ»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի Մարտակերտի բնակչուհի Աննա Դանիելյանը՝ պատասխանելով ինչպես են հարցին։

Խոսելով էլեկտրաէներգիայի խափանումներից՝ ասաց. «Օր է լինում՝ երկու ժամով անջատում են լույսերը»։

Դանիելյանը նշեց, որ ինտերնետ չունեն նաև այն ժամանակ, երբ լույս ունեն. «Որ լույսերը անջատում են, ինտերնետն էլ է անջատվում, բայց երեկ են ինտերնետը տվել, երկու օր չենք ունեցել»։

Խոսելով խանութներում ինչ-որ ապրանքների բացակայությունից՝ Աննան նշեց. «Ոչինչ էլ հնարավոր չէ գտնել, ամեն ինչ համարյա վերջացել է։ Կարտոֆիլ, բանջարեղեն, մրգեր․ ոչինչ չկա։ Հեսա տալոնով բաժանելու են բրինձ, գրեշկա, ինչ կա էլի։ Տալոնով մեկ տանը տալիս են մեկ ձեթ, մեկ կիլոգրամ կամ կես կիլոգրամ»։

Աննան նշեց, որ եղած ապրանքի գներում ինչ-որ փոփոխություն չեն նկատել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում