Ներքին 3 տարի առաջ - 18:25 13-01-2023

Արցախի Մարտունու շրջանի օկուպացված հատվածում զինամթերքի պայթյունից ադրբեջանցի է մահացել

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի՝ Բաքվի կողմից օկուպացված հատվածում զինամթերքի պայթյունից ադրբեջանցի է մահացել։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել Մարտունու պաշտպանական շրջանի Աղբուռուն կոչվող տեղամասում։

Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ 1971 թվականին ծնված Էլշան Գումբատովը զինամթերք է հայտնաբերել, որի հետ անզգույշ վարվելու հետևանքով այն պայթել է, և նա տեղում մահացել է։ Հաղորդագրության համաձայն՝ վերջինս հովիվ է եղել, ով Արցախի օկուպացված տարածքում արածեցրել է իր անասուններին։

Դեպքի հետևանքով Ադրբեջանի ոստիկանության Խոջավենդի (Մարտունի) շրջանային բաժնի ծառայողներն անմիջապես գնացել են նշված տարածք և զննել այն։ Դեպքի վայրում անվտանգության միջոցներ ձեռնարկելուց հետո Գումբատովի դին դուրս է բերվել և տեղափոխվել։

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ են անցել, կամ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հանձնվել Արցախի անվտանգության գոտու մաս կազմող 7 շրջանները, նախկին ԼՂԻՄ-ի կազմի մեջ մտնող Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը, համանուն շրջանի Քարինտակ գյուղը, ինչպես նաև որոշ գյուղեր Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը