Ներքին 3 տարի առաջ - 19:12 12-01-2023

Ես բանակցություններին չեմ մասնակցում. Ռուբեն Վարդանյան

Որպես Արցախի պետնախարար ես Ադրբեջանի հետ բանակցություններին չեմ մասնակցում։ Մենք, երկրի ղեկավարությունը բանակցություններն անցկացնում է անմիջապես ռուս խաղաղապահների հետ։ Բանակցությունների մասին ես տեղեկություն չունեմ: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջի ժամանակ հայտնեց Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Արցախն այսօր ներգրավված է Ադրբեջանի հետ բանակցություններում: Միաժամանակ պետնախարարը հավաստիացրեց, որ ՄԱԿ-ում ընթացող գործընթացների մասին տեղեկություն չունի։

Ռուբեն Վարդանյանը համոզմունք հայտնեց, որ ներկայիս իրավիճակն անընդունելի է ո՛չ Հայաստանի, ո՛չ սփյուռքի, ո՛չ միջազգային կազմակերպությունների, ոչ էլ ուրիշ երկրների կողմից: «Մենք աշխատում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ստեղծվել են աշխատանքային խմբեր, բայց թե որքանով են դրանք արդյունավետ, այլ հարց է»,-նշեց պետնախարարը` նշելով, որ ճգնաժամի նկատմամբ միջազգային ուշադրությունը պետք է մեծանա, և սփյուռքը կարող է օգնել միջազգային հանրությանը ճշմարտացի տեղեկատվություն հասցնելու եւ Բաքվի վրա ճնշում գործադրելու հարցում:

Ամենից շատ դիտված

22:00 Մերօրյա Սարոյան եղբայրները. մեկը ՔՊ-ական թաղապետ է, մյուսը` դաշնակցական
20:43 Չարչրկված բենզալցակայանը պատկանել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հորաքրոջը
19:00 «Բուդկչիներին»` ոչինչ, հարուստներին` 2091.9 քմ ինքնակամ շինություն
19:48 Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
18:19 ՔՊ-ն որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը․ Էդգար Ղազարյան
22:30 Ռուբինյանն իմ ղեկավարը չի, իմ ծառայողն ա, ինքն ինձնից շատ փող ա ստանում, որ պատգամավորներին ծառայություններ մատուցի. Էդգար Ղազարյան
22:09 Շենգավիթում հերթական անգամ թալանել են «Հավերժություն» սգո սրահը. կասկածյալի ինքնությունը պարզվել է
18:13 Թաթա Սիմոնյանի համերգը հետաձգվել է հարգելի պատճառներով
21:05 ՆԳՆ-ն պնդում է՝ Անի Ավետիսյանի ահազանգին արձագանքել են 10 րոպեի ընթացքում․ Ազատություն