Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:44 11-01-2023

Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 2. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը 2022թ.-ի փետրվարի 23-ի կառավարության նիստում հայտարարեց, որ Վեդու ջրամբարի շինարարությունն ավարտին կհասցվի 2022թ.-ի տարեվերջին։ Սանոսյանը երեք անգամ վստահեցրեց մինչեւ տարեվերջ շինարարության ավարտի մասին։ «Ամեն ինչ այդ ուղղությամբ է գնում. եթե այլ հանգամանքներ ի հայտ չգան մեզ հիմա ոչ հայտնի, ամեն ինչ նորմալ կընթանա, կավարտվի»,- հայտնեց Սանոսյանը։
ՏԿԵ նախարարությունից, ի պատասխան CivilNet-ի հարցման, հայտնել են, որ կառուցման աշխատանքները ավարտական փուլում են, ջրամբարը պատրաստ է 91,4%-ով։ Աշխատանքների իրականացման վերջնաժամկետը, սակայն, երկարաձգվել է, եւ նախատեսվում է ավարտել 2023թ.-ի ընթացքում՝ առանց հստակ ժամկետի։ Ժամկետների խախտումը ՏԿԵՆ-ը պատճառաբանում է շինարարության ընթացքում առաջացած խոչընդոտներով, կորոնավիրուսով, ռազմական դրությամբ եւ այլ հանգամանքներով։

ՏԿԵ նախարար Սանոսյանը Հանրային հեռուստատեսության «Լուրեր» հաղորդման հունվարի 3-ի ռեպորտաժում հայտնել է, որ ջրամբարը կգործարկվի 2023թ.-ի երկրորդ կիսամյակում։ Փաստացի սա Վեդու ջրամբարի՝ մոտ տասնամյակ տեւած կառուցման արդեն երրորդ վերջնաժամկետն է. նախ այն պետք է ավարտվեր 2021թ.-ի մարտին, ապա պայմանագրի ժամկետը երկարաձգելուց հետո՝ 2022թ.-ի դեկտեմբերին, հիմա էլ ասում են, թե կավարտեն 2023թ.-ի ընթացքում։ Ստացվում է՝ ինչպես իր ղեկավարի դեպքում է, Գնել Սանոսյանը եւս կարողանում է այնպիսի հայտարարություններ անել, որոնք իրականություն չեն դառնում»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին