Ներքին 3 տարի առաջ - 14:03 10-01-2023

Զարմանալի է, բայց նույնիսկ հունվարին ձյուն չի տեղացել Հայաստանի ցրտի բևեռ Շիրակում. Սուրենյան

Այս պահի դրությամբ եթե գնահատենք, թե ինչը կարող է լինել պետք է ասեմ, որ տեղումների քանակը դեռևս նորմայից շատ էական պակաս է։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը՝ խոսելով այս տարվա ձյան սակավ տեղումներից։

«Հանրապետության մի շարք շրջաններ կան, որ, նույնիսկ, հունվարին ձյուն չի տեղացել, որքան էլ զարմանալի է դրանց մեջ մտնում է նաև Հայասստանի ցրտի բևեռը Շիրակը, որտեղ հունվարին տեղումների քանակը զրո է, դեռևս տեղումներ չենք ունեցել»,- նշեց նա։

Հարցին, թե նման իրավիճակն ինչ հետևանքներով է հղի՝ Սուրենյանն ասաց. «Եթե գնահատենք այս պահի դրությամբ, առաջինը խոցելի է ջրային ռեսուրսները, երկրորդը խոցելի է աշնանացանը, որովհետև աշնանացան ցորենը առանց ձյունածածկույթի կարող է որոշակիորեն վնասվել, բայց մենք ունեցել ենք տարիներ՝ օրինակ 2020 թվականը, երբ նորից ունեցել ենք նմանատիպ չոր ձմեռ, սակայն գարնանը՝ հորդառատ անձրևների առկայությամբ պայմանավորված, ջրային ռեսուրսների պակասը լրացվել է»։

Եթե գարանան հորդառատ տեղումներով հնարավոր է լուծել ջրային ռեսուրսների պակասը, նույնը չի կարող ասել աշնանացանի վնասման վերաբերյալ։ «Աշնանացան ցորենի մասով կարող եմ ասել, որ եթե որոշակիորեն դա հիմա վնասվեց, վերականգնել չի լինի»,- ասաց Սուրենյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում