Ներքին 3 տարի առաջ - 23:14 09-01-2023

Լիբանանում Իրանի դեսպանի հետ հանդիպմանը Արամ Ա-ն քննարկել է Բերձորի միջանցքի բացման հարցը

Այս առաւօտ՝ Երկուշաբթի, 9 Յունուար 2023-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց այցելութիւնը Լիբանանի մօտ Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Մուճթապի Ամանիի, ընկերակցութեամբ իր փոխանորդին:

Շուրջ ժամ մը տեւած հանդիպման ընթացքին քննարկուեցան երկու այժմէական նիւթեր: Առաջինը՝ Լիբանանի հանրապետութեան նախագահի ընտրութիւնն էր: Վեհափառ Հայրապետը անհրաժեշտ նկատեց ներ-լիբանանեան համաձայնութեան գոյացումը:

Նախագահի անձին շուրջ համաձայնութիւն գոյացնելէ առաջ հրամայական է, որ քաղաքական օրակարգի եւ ուղղութեան մը շուրջ համաձայնութիւն ըլլայ, բնականաբար շրջանային ու միջազգային ոյժերու զօրակցութիւնը վայելող, որովհետեւ կարելի չէ անջատել Լիբանանէն ներս տեղի ունեցող զարգացումները շրջանի աշխարհաքաղաքական պայմաններէն, ըսաւ Նորին Ս. Օծութիւնը: Այս ծիրէն ներս ան շեշտեց Իրանի Իսլամական Հանրապետութեան դերը: Դեսպանը, իր կարգին, յայտնեց, որ իր երկիրը միշտ եղած է Լիբանանի կողքին՝ զօրակից անոր ներքին միութեան: Ան միաժամանակ ընդգծեց Լիբանանի հայ համայնքին քաղաքական դերակատարութեան կարեւորութիւնը, որպէս երկրին կարեւոր համայնքներէն մէկը:

Երկրորդ հարցը, որուն Հայրապետը անդրադարձաւ, Բերձորի միջանցքի վերաբացման հարցն էր: Ան ըսաւ, որ երեք շաբաթէ ի վեր 125,000 հայորդիներ կը մնան արգելափակուած եւ զրկուած առօրեայ կեանքի ամէնէն կենսական տարրերէն: Չեմ ուզեր քաղաքական վերլուծումներու մէջ մտնել. այս հանգրուանին հարցը ըստ էութեան մարդասիրական է եւ, հետեւաբար, Իրանի Իսլամական Հանրապետութեան միջամտութիւնը կը նկատեմ հրամայական: Երբ ուրիշներ կը լռեն ու կը դիտեն, Իրանի Իսլամական Հանրապետութեան մարդասիրական միջամտութիւնը վստահաբար մեծապէս պիտի նպաստէ տարածաշրջանէն ներս անոր դերին վերաշեշտման, ըսաւ Վեհափառ Հայրապետը: Դեսպանը, բնականաբար, կացութեան ծանօթ ըլլալով, որոշ յստակեցումներ կատարեց եւ խոստացաւ Վեհափառ Հայրապետին կոչը փոխանցել իր երկրի իշխանութեան:

Յայտնենք, որ նոյն օրը Նորին Ս. Օծութիւնը ընդունեց Լիբանանի խորհրդարանի նախագահ Նապիհ Պըրրին ներկայացնող պատուիրակութիւն մը: Հանդիպման ընթացքին Վեհափառ Հայրապետը դարձեալ անդրադարձաւ Բերձորի միջանցքին: Իսկ օր մը առաջ, Հայրապետը ընդունած էր մարոնիթ Ռաաի Պատրիարքը ներկայացնող պատուիրակութիւն մը, ինչպէս նաեւ ասորի ուղղափառ Աֆրամ Բ. Պատրիարքը ներկայացնող Ճորճ Սալիպա Արքեպիսկոպոսը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի