Ներքին 3 տարի առաջ - 17:38 09-01-2023

Մեկ տասնյակից ավելի ահասարսուռ դեպք՝ տարվա առաջին 9 օրերին

Ինչպես ամեն տարի, այս տարին՝ 2023 թվականը ևս սկսվել է ողբերգական դեպքերով։

Հունվարի 1-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Ծարավ Աղբյուր փողոցի և Ռուբինյանց նրբանցքի 134 հասցեի մոտ։ 99 համարի երթուղին սպասարկող ավտոբուսը կայանված է եղել, և ըստ ականատեսների ավտոբուսը շարժվել և վրաերթի էր ենթարկել տվյալ ավտոբուսի վարորդին, ով այդ պահին ավտոբուսից դուրս է եղել, վերջինս տեղում մահացել էր։



Հաջորդ ողբերգական դեպքը տեղի էր ունեցել հունվարի 2-ին Երևանում՝ Ավանի կամրջի տակ վրաերթի էր ենթարկվել Երևանի 55-ամյա բնակիչը, ինչի հետևանքով տեղում մահացել էր։ Վարորդը ենթարկվել էր սթափության փորձաքննության, նա եղել էր սթափ։



Եվս մեկ ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Հունվարի 2-ին Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 14 կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս, Opel Corsa-ն դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել էր քարերին և մոտ 150 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։ Վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել էր։


Վանաձորում հունվարի 4-ին մեկ օրվա ընթացքում տեղի էր ունեցել մահվան ելքով վրաերթի երկու դեպք։ Դաժան ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Մասիս բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք էր տեղափոխվել 13 օրական տղա երեխայի դի։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել հունվարի 4-ին, Կոտայքի մարզում։ Դեպքի վայրից հայտնել էին, որ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։

Հաջորդ ահասարսուռ դեպքը, որը մեծ արձագանք ստացավ հանրության կողմից, տեղի էր ունեցել հունվարի 6-ին Երևանի Ռուբինյանց-Պարույր Սևակ փողոցների խաչմերուկում գտնվող Degusto արագ սննդի կետի մոտ։ Նշված տարածքից 4 հոգի տեղափոխվել էին հիվանդանոց։ Քաղաքացիներից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ընթացքում գիտակցության չգալով մահացել էր։

Դաժան ողբերգական դեպքերից մեկն էլ տեղի էր ունեցել հունվարի 7-ին Գեղարքունիքի մարզում։ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Ներքին Գետաշեն գյուղի վարչական տարածքում բախվել էին Opel և ՎԱԶ 21703 մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով ավտոմեքենաներում հրդեհ էր բռնկվել։ Ավտովթար-հրդեհի հետևանքով մեքենաներից դուրս էին բերվել 6 ուղևորների մոխրացած դիերը։ Նրանց թվում են եղել նաև երկու անչափահաս երեխաներ։



Հունվարի 6-ին Վանաձորի քրեակատարողական հիմնարկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել էր նույն հաստատության դատապարտյալը։ Ըստ տեղեկությունների վերջինս մահացել էր սպանության հետևանքով։

Հաջորդ ողբերգական ավտովթարը տեղի էր ունեցել Արարատի մարզում հունվարի 9-ին տեղացած առատ ձյան և ճանապարհի մերկասառույցի պատճառով։ Mercedes մակնիշի ավտոմեքենան Վեդի-Լանջառ հատվածում՝ Լանջառ գյուղի վարչական տարածքում, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում։ 2 հոգի տեղում մահացել էին, ևս 2 հոգի տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։

Սյունիքի մարզում առանձնակի դաժանությանբ սպանության դեպք էր տեղի ունեցել հունվարի 8-ին։ Գարեգին Նժդեհի 1-ին նրբանցքի տներից մեկից, մարմնի տարբեր մասերի, տարբեր աստիճանի այրվածքներով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել էր Կապան քաղաքի բնակիչ՝ 53-ամյա Սամվել Դ-ն։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ դեպքը տեղի էր ունեցել սպանվածի տանը։ Նրան ծեծի էր ենթարկել իր ազգականը, ով տարբեր առարկաներով հարվածներ էր հասցրել նրա մարմնի տարբեր մասերին ու տեսնելով, որ նա մահացել է, հետքերը թաքցնելու նպատակով այրել էր անկողինը, որի մեջ անգիտակից վիճակում էր գտնվել Սամվել Դ-ն։

Հունվարի 9-ին Երևանում՝ Արշակունյաց պողոտայի 39/9 շենք, որտեղ բակում հայտնաբերել է տղամարդու դի։ Ոստիկանները պարզել էին, որ մահացածը նույն շենքի բնակիչ է, ով ինքնասպանություն էր գործել նշված շենքի 4-րդ հարկի իր բնակարանի պատուհանից՝ ցած նետվելու միջոցով։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը