Ներքին 3 տարի առաջ - 17:11 09-01-2023

Արցախի մայրերը ակցիա են իրականացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի դիմաց

Արցախի մայրերի նախաձեռնությամբ խաղաղ ակցիա է իրականացվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի դիմաց։

Ըստ հաղորդման՝ մայրերը խնդրել և կոչ են արել Կարմիր խաչին լիարժեք կատարել միջազգայնորեն ամրագրված իր գործառույթները, որից հետո Արցախի մայրերի ակումբի անունից նամակ են փոխանցել "ԿԽՄԿ" Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավարին։

Ստորև ներկայացնում ենք նամակը․

«Մենք` Արցախի մայրերս, գրեթե 1 ամիս մեր երեխաների հետ գոյատևելով ադրբեջանական տոտալ շրջափակման պայմաններում, սպառվել ենք հոգեպես և սպառվել են մեր բոլոր ռեսուրսները։ Մեր երեխաները թերի են սնվում, մենք սարսափում ենք այն մտքից, որ երեխան կարող է հիվանդանալ, քանի որ առաջին անհրաժեշտության մի շարք դեղեր իսպառ բացակայում են։ Բազմաթիվ կաթնախառնուրդով սնվող երեխաների մայրեր սարսափում են ամեն օր դեղատնից դեղատուն գնալով և կաթնախառնուրդ չգտնելով։

Այսօր մեր երեխաները պիտի գնային մանկապարտեզ ու դպրոց, բայց նրանք մեզ հետ այս ցրտին կանգնած են ձեր գրասենյակի առաջ, քանի որ սննդի դիֆիցիտի պայմաններում փակվել են հանրակրթական մի շարք հաստատություններ և ի թիվս այլ հիմնարար իրավունքների, նրանք նաև զրկված են կրթություն ստանալու իրենց հիմնարար իրավունքից։

Նրանցից որոշները արդեն 1 ամիս է հեռու են իրենց ծնողներից և չգիտեն նույնիսկ, թե երբ նորից հնարավորություն կունենան գրկել իրենց մայրերին ու հայրերին...

Մենք գնահատում ենք Կարմիր Խաչի մինչ այս գործադրած բոլոր ջանքերը ճգնաժամը մեղմացնելու ուղղությամբ և շնորհակալ ենք ցուցաբերած սրտացավության համար, բայց, ցավոք, իրավիճակի սրության պայմաններում դրանք բավարար չեն և աղետը գնալով ահագնանում է, ուստի խնդրում և կոչ ենք ենք ձեզ, որպես աշխարհում ամենաազդեցիկ հումանիտար կազմակերպություն, գործի դնեք ձեր բոլոր կապերը, ռեսուրսներն ու ջանքերը այս ճգնաժամի գոնե հումանիտար կողմը կանխելու համար։
Ձեր նշանաբանն է. «Բարեգործություն պատերազմի ընթացքում», սրանից էլ դաժան պատերա՞զմ...»:

Ակցիայից լուսանկարներ է հրապարակել ֆոտոնկարիչ Դավիթ Ղահրամանյանը:


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը