Արտաքին 3 տարի առաջ - 16:49 09-01-2023

Բերձորի միջանցքում գտնվող ադրբեջանցի ևս մեկ «էկոակտիվիստ» իրականում երկրի զինված ուժերի զինծառայող է

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհին ավելի քան մեկ ամիս իրականացվող այսպես կոչված ակցիաներին մասնակցող ադրբեջանցի «էկոակտիվիստներից» մեկն իրականում այդ երկրի զինված ուժերի զինծառայող է։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը, ով նախկինում ևս բացահայտել էր Բերձորի միջանցքում մարդասիրական ահաբեկչություն իրականացնող մի քանի այլ մասնակիցների։

Լրագրողը հրապարակել է ադրբեջանցի զինծառայողի երկու լուսանկարները, որոնցից մեկում նա քաղաքացիական հագուստով է, իսկ մյուսում՝ զինվորական համազգեստով։

«Եվս մեկն ադրբեջանցի «էկոակտիվիստներից», որոնք արգելափակել են Լաչինի միջանցքը և Լեռնային Ղարաբաղում թակարդը գցել 120 հազար հայի։ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական շրջափակումը շարունակվում է 29 օր»,- գրել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կեղծ բնապահպանների թվում կան նաև ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցներ, ինչպես նաև իշխանությունների կողմից վերահսկվող հասարակական կազմակերպությունների անդամներ և ուսանողներ, որոնց համալսարանի ղեկավարությունը խոստացել էր մեխանիկորեն նշանակել քննությունները՝ Արցախի շրջափակմանը մասնակցելու համար։






Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը