Արտաքին 3 տարի առաջ - 10:30 09-01-2023

Թուրքիան Ադրբեջանին առաջարկել է թուրքական արտադրության կործանիչներ գնել

Թուրքիան Ադրբեջանին առաջարկել է թուրքական արտադրության կործանիչներ գնել։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական Minval.az լրատվականը, այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Իսմայիլ Դեմիրը։

Վերջինս հայտնել է, որ Թուրքիան հրավերներ է ուղարկել մի շարք բարեկամական և եղբայրական երկրների՝ կապված սեփական արտադրության կործանիչների մատակարարման հետ։

«Այդ երկրների ցանկում են Ադրբեջանը, Ինդոնեզիան, Պակիստանը և Մալայզիան։ Եթե ​​պահանջարկ կա, մենք բաց ենք տարբեր մակարդակներում քննարկման համար։ Մենք հավատում ենք, որ գործընկերությունը շահավետ կլինի բոլոր կողմերի համար»,- ասել է Դեմիրը:

Թուրք պաշտոնյան ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Թուրքիան բաց է որպես գործընկեր մասնակցելու բարեկամ և եղբայրական երկրների տարբեր մակարդակների պաշտպանական-արդյունաբերական նախագծերին։

«Մենք հասել ենք 2022 թվականի արտահանման մեր նպատակին և գերազանցել ենք այն: Մենք ակնկալում ենք, որ այս տարի այս ցուցանիշը կկազմի վեց միլիարդ դոլար, գուցե նույնիսկ ավելի բարձր»,- հավելել է Իսմայիլ Դեմիրը՝ պատասխանելով Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության արտահանման մասին հարցին։

Ամենից շատ դիտված

17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
21:10 Սամվել Կարապետյանը դատի է տվել Փաշինյանին՝ պահանջելով հերքել զրպարտությունը