Արտաքին 3 տարի առաջ - 19:18 08-01-2023

Շվեդիան հայտարարել է, որ Թուրքիան անիրատեսական պայմաններ է դրել իր առաջ՝ ՆԱՏՕ-ին ուղղված դիմումը վավերացնելու համար

Թուրքիան պայմաններ է դնում Շվեդիայի առաջ՝ ՆԱՏՕ-ին ուղղված դիմումը վավերացնելու համար, որոնք չեն կարող բավարարվել։ Այս մասին կիրակի օրը «Ժողովուրդը և պաշտպանությունը» համաժողովի իր ելույթում ասել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը։

«Նրանք ուզում են այն, ինչ մենք չենք կարող և չենք ուզում տալ նրանց, այժմ որոշումը Թուրքիայինն է»,- ասաց նա։

Շվեդիան և Ֆինլանդիան մայիսի 18-ին դիմել են ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, սակայն Թուրքիան անմիջապես արգելափակել է այդ գործընթացը՝ պահանջելով այդ երկրներից՝ քրդական կազմակերպությունները հայտարարել ահաբեկչական կազմակերպություններ, արտահանձնել ահաբեկչության կամ 2016 թվականի հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ մեղադրվող անձանց և վերացնել մատակարարումների արգելքը։ Հունիսի 28-ին՝ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ, բանակցություններ են տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի, ով այն ժամանակ Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի և դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի միջև։ Ստորագրվել է հուշագիր, որը թույլ է տալիս Ստոկհոլմին և Հելսինկիին միանալ ՆԱՏՕ-ին։ Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ Շվեդիան խոստացել է արտահանձնել ահաբեկչական գործունեության մեջ ներգրավված ավելի քան 70 մարդու։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
19:10 Քոչարյանի կալանավորումը վրեժխնդրության դրսևորում է․ Աննա Գրիգորյան
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները