Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 12:00 08-01-2023

Հայրենիքի գողի հինգ ուղերձները․ հպարտ Արցախի Հանրապետությունից մինչև Արցախի անհետացում. Էդգար Ղազարյան

ՀՀ պետական, հասարակական գործիչ, դիվանագետ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայրենիքի գողի հինգ ուղերձները․ հպարտ Արցախի Հանրապետությունից մինչև Արցախի անհետացում՝ ընդամենը չորս տարում

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո, խաբեությամբ մեր ժողովրդի օրինական իշխանությանը տիրացած, հետագայում այն ապօրինաբար և բռնությամբ պահող, այդ իշխանությունը հայ ժողովրդի թշնամիների շահերին ծառայեցնող հայրենիքի գողը, ի դժբախտություն հայ ժողովրդի, հնարավորություն է ունեցել հինգ անգամ Ամանորյա ուղերձներով հանդես գալու։

2018 և 2019 թվականներին, քանի դեռ չէր հրահրել պատերազմը Արցախում, նա իր ուղերձի հասցեատերն էր համարում «Սիրելի ժողովրդին, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներին, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներին, Սփյուռքի հպարտ հայությանը»։

2020 թվականին, անգամ ինքն էր հասկացել, որ այդ ժողովրդի մեջ այլևս ոչ ոք «հպարտ» լինել չի կարող, ուստի դիմել է․ «Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում», իսկ 2021-ին՝ ուղարեձից դուրս են եկել նաև «Հայաստան», «Արցախ» և «Սփյուռք» բառերը, մնացել միայն․ «Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ» դիմելաձևը։

Իր Ամանորի ուղերձում Արցախին վերաբերող ամենամեծ անդրադարձը հայրենիքի գողը կատարել է 2020 թվականի դեկտեմբերի 31-ին։ Նա նշել է, որ «Արցախի կարգավիճակը մեզ համար շարունակում է մնալ բացարձակ առաջնահերթություն, եւ այս ուղղությամբ քաղաքական, դիվանագիտական ջանքեր պիտի գործադրվեն շարունակաբար»։

2021 թվականի դեկտեմբերի 31-ին խաբեբան ասում է․ «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումն Արցախի հայության իրավունքների լիարժեք պաշտպանությամբ՝ մեր ռազմավարական նպատակն է», այսինքն` մեկ տարի առաջվա Արցախի կարգավիճակը սահուն դառնում է Արցախի հայության իրավունքների պաշտպանության խնդիր։

2022 թվականի դեկտեմբերի 31-ի հայրենիքի գողի ուղերձում առհասարակ բացակայում է «Արցախ» բառը, այնպես, ինչպես դա իրենից պահանջել է իր առաջնորդն անմիջական ղեկավարը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Մեզ մնում է միայն հուսալ, որ սա կլինի հայրենիքի գողի վերջին ուղերձը, որից այն կողմ մենք կկարողանանք վերակերտել Հայոց Անկախ պետականությունը, վերականգնել մեր ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը՝ պատմության աղբանոցը նետելով հայ ժողովրդի ամենամեծ թշնամուն, այդ կեղտոտ արարածին, հայրենիքի գողին։

Հ․Գ․ Այս նյութը պատրաստ էր ներկայացման, երբ հրապարակվեց տաղանդավոր լրագրող և վերլուծաբան Davit Sargsyan -ի Արցախի հանձնումը` Փաշինյանի ամանորյա ուղերձ թեմայով հեղինակային նյութը, որի հետ այս հրապարակումը դառանում է առավել ամբողջական»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին