Ներքին 3 տարի առաջ - 21:13 06-01-2023

Ակնկալում ենք, որ Թուրքիայի հետ մյուս պայմանավորվածությունը ևս կյանքի կկոչվի. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հաստատել է լուրերը, որ Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը։

Հարց - Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը: Ի՞նչ կարող եք ասել դրա վերաբերյալ։

Պատասխան - Իրապես, թուրքական կողմն այսօր մեզ տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է:

Ցանկանում ենք հիշեցնել, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022թ. հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր:

Ակնկալում ենք, որ մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը, նույնպես շուտափույթ կյանքի կկոչվի։