Ներքին 3 տարի առաջ - 13:23 05-01-2023

Մարտունու ԲԿ-ում 11-րդ դասարանի աշակերտուհու մահվան փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

Հունվարի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում Մարտունու բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր որովայնային խոռոչավոր օրգանի թափածակում» ախտորորշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գերասիմյանի գլխավորությամբ։

Ոստիկանները տեղում պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 17-ամյա Նազիկ Խ․-ն է, ով հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վիրահատարանում մահացել է։

Ըստ հիվանդանոցի հայտնածի՝ մահվան պատճառը եղել է հանկարծամահությունը։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածը սովորում էր Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկի 11-րդ դասարանում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ