Ներքին 3 տարի առաջ - 14:53 05-12-2022

Բժիշկ Արման Նազինյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով

Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է․

««Աստղիկ» բժշկական կենտրոնի բժիշկ Արման Նազինյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով։ Ըստ առկա տվյալների՝ անձը մահացել է իր տանը, հարազատների ներկայությամբ։

Քրեական վարույթը նշված հատկանիշով նախաձեռնվել է այն պատճառով, որ ի տարբերություն նախորդ «Քրեական դատավարության» օրենսգրքի իրավակարգավորումների, երբ նախ նախապատրաստվում էին նյութեր, ապա դրանից հետո միայն բավարար հիմքերի առկայությամբ լուծվում էր ՀՀ քրեական օրենսգրքի այս կամ այն հոդվածով քրեական գործ հարուցելու հարցը, նոր օրենսգրքով դեպքի առթիվ հաղորդումն ստանալուց հետո նախաձեռնվում է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օերնսգրքի համապատասխան հոդվածով․ հանկարծամահության դեպքերով, ինչպես տվյալ պարագայում՝ առերևույթ սպանության հատկանիշներով։

Եվ միայն քննության արդյունքնում, մահվան պատճառները պարզվելուց հետո է դեպքին տրվում վերջնական իրավական գնահատականը։ Տվյալ դեպքը ևս բացառություն չի կարող լինել։ Հետևաբար, նաև հետագայի համար, խնդրում եմ լրագրող գործընկերներիս, ինչպես նաև սոցիալական ցանցերի օգտատերերին նմանատիպ իրավիճակներում, հաշվի առնելով նաև հարցի էթիկական կողմը, անձանց մահվան դեպքերում խուսափել հեռուն տանող հետևություններ ու եզրակացություններ անելուց և հիմք ընդունել միայն վարույթն իրականացնող մարմնի կողմից տրվող տեղեկատվությունը կամ պարզաբանումը։

Այս դեպքի առնչությամբ էլ համապատասխան քննչական, վարույթային գործողությունների ավարտից հետո ՀՀ քննչական կոմիտեն որևէ ձևաչափով կտա պարզաբանում»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում