Ներքին 3 տարի առաջ - 10:37 05-01-2023

ԱՀ ԱԺ պատգամավորներն ու կառավարության ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել նաև Ասկերանի համայնքներում

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները և կառավարության ներկայացուցիչները այսօր ՝ հունվարի 4-ին, հանդիպումներ են ունեցել Ասկերանի շրջանի Խաչմաչ, Կարմիր գյուղ, Շոշ, Սարուշեն, ինչպես նաև Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքներ:

Արցախի Հանրային հեռուստատեսության փոխանցմամբ՝ չնայած շրջափակման հետևանքով Խաչմաչի բնակիչները չեն հուսահատվում:

«Ես սիրում եմ իմ հայրենի գյուղը, իմ Արցախը և երբեք չեմ լքի: Կգոյատևենք ու կպայքարենք միայն թե խաղաղություն լինի»,-ասել է Խաչմաչի բնակչուհի Ելիզավետա Մնացականյանը:

Գյուղի բնակիչ Նորայր Խաչատրյանի խոսքով՝ շրջափակման հետևանքով թեթևակի խնդիրներ են ստեղծվել, սակայն դիմակայում են:

«Այստեղ ենք ծնվել, այստեղ էլ ապրելու ենք»,-ընդգծել է նա:

Համայնքների բնակչության հիմնական մտահոգությունը վերաբերում է շրջափակման հետ կապված անորոշությանն ու ապագային:

Օրենսդիր և գործադիր իշխանության հետ հանդիպումների ընթացքում նրանց հարցերի առաջին շարքում են եղել նաև ներկրվող մթերքի, դիզվառելիքի ու բենզինի պակասն ու դրանով պայմանավորված խնդիրները:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վլադիմիր Կասյանի տեղեկատվությամբ՝ հանդիպումների ընթացքում ծանոթացել են ժողովրդին հուզող հարցերին գրառել և այդ առաջարկությունները կներկայացնեն օպերատիվ շտաբին:

«Այստեղ կան առաջարկներ, որոնք անպայման օպերատիվ շտաբում պիտի քննարկվեն և դրանց դրական լուծումներ տրվեն»,-ասել է Վլ.Կասյանը՝ հավելելով, որ նման այցերի շրջանակում տեղում են ծանոթանում ժողովրդի հոգսերին

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ