Միտք Ներքին 3 տարի առաջ - 16:08 01-01-2023

Իշխանությունից հեռանալուց հետո Փաշինյանին որևէ մեկը չի կարողանալու մեղադրել հողատվության մեջ՝ 29.8-ն ընդունել է, 29.8-ը կհանձնի․ Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը գրում է․

Փաշինյան Նիկոլն անընդհատ, տեղի-անտեղի հայտարարում է, որ Հայաստանի տարածքը կազմում է 29.8 քառ. կմ: Դա մոտավորապես նույնն է, ինչ ձեզանից յուրաքանչյուրը տանից դուրս գալուց իր հետ վերցնի Կադաստրի կողմից տրված՝ իրեն պատկանող սեփականության վկայականը և այն ցուցադրի փողոցներում:

Վստահ եմ, որ այդօրինակ մարդիկ կգտնվեն, սակայն դա «այլ օպերայից է»: Եվ, եթե Փաշինյան Նիկոլն «այլ օպերայի» ներկայացուցիչ չէ, ապա ի՞նչ իմաստ ունի անընդհատ կրկնել Հայաստանի տարածքի թվային արտահայտությունը:

Եթե դա արտաքին լսարանի համար է, ապա ու՞մ է այն ուղղված: Ադրբեջանի՞ն, Թուրքիայի՞ն, Ռուսաստանի՞ն, թե՞ Արևմուտքին: Եթե Ադրբեջանին, ապա անիմաստ է, քանզի այդ երկիրն ինքնուրույն ոչինչ չի որոշում: Ինչպես կասեն, այդպես էլ կանի, ընդ որում, առանց Փաշինյան Նիկոլի ասածների:

Միգուցե Ռուսաստանը և Թուրքիան ցանկանային հնարավորինս կրճատել Հայաստանի տարածքի թվային արտահայտությունը, սակայն արդի աշխարհում դրա համար գոնե իրավական հիմք է անհրաժեշտ, օրինակ՝ ֆիկտիվ հանրաքվե: Չեմ կարծում, որ Հայաստանի 29.8 քառ. կմ. տարածքում կգտնվեն վարչական միավորներ, որտեղ հնարավոր լինի Հայաստանից դուրս գալու վերաբերյալ հանրաքվեներ անցկացնել: Բացի դրանից՝ աշխարհը գիտի 29.8 թիվը: Այդ առումով, այն անընդհատ հնչեցնելը ևս տարօրինակ է:

Ստացվում է, որ Փաշինյան Նիկոլը 29.8 թիվը հնչեցնում է մեզ համար: Այսպիսով, վերջինս միանգամից մի քանի խնդիր է լուծում: Նախ՝ մեր մեջ ֆիքսվում է այդ թիվը, մենք դրան սովորում ենք և ժամանակի ընթացքում այն հանրության զգալի հատվածի մոտ անբեկանելի է դառնում: Բացի դրանից՝ 29.8-ը նշանակում է հրաժարվել քաղաքական և մշակութային ժառանգությունից, ինչը կարծում եմ, որ Փաշինյան Նիկոլի օրակարգում է:

Իսկ ամենակարևորը՝ Փաշինյան Նիկոլը 29.8-ով իր ալիբին է ստեղծում: Իր կարծիքով, իշխանությունից հեռանալուց հետո իրեն որևէ մեկը չի կարողանալու մեղադրել հողատվության մեջ՝ 29.8-ն ընդունել է, 29.8-ը կհանձնի:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար

Ձեզ գուցե հետաքրքրի