Ներքին 3 տարի առաջ - 18:38 29-12-2022

Ոստիկանության նախկին տեսուչը մեղադրվում է հրազենների հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Պ. Օ.-ն, 2013-2020 թթ. զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի թույլտվության համակարգի ավագ տեսուչի պաշտոնը, ոստիկանության հիշյալ բաժնին ի պահ հանձնված՝ Կ. Ղ.-ին և վերջինիս հորը՝ Գ. Ղ.-ին պատկանող որսորդական հրազենները հափշտակել և կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով հաշվառել է այլ անձանց անուններով:

Մասնավորապես՝ պարզվել է, որ Պ. Օ.-ն, ի պաշտոնե հասանելիություն ունենալով ոստիկանության Աշտարակի բաժնին ի պահ հանձնված վերը նշված հրազեններին, պաշտոնեական դիրքն օգտագործելով, հափշտակել է Կ. Ղ.-ին պատկանող «ԻԺ 12» մոդելի հրազենը և այն նվիրել իր բարեկամ Կ. Խ.-ին: Այնուհետև, վերոհիշյալ հրազենն իբրև օրինական հիմքով Կ. Խ.-ին հատկացված լինելու տպավորություն ստեղծելու նպատակով, Պ. Օ.-ն ձեռնամուխ է եղել պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելու և դրանք շրջանառության մեջ դնելու գործընթացին. 2019 թվականի մարտի 26-ին կազմել է ակնհայտ կեղծ դիմումներ այն մասին, թե իբր Կ.Ղ.-ն իր «ԻԺ 12» մոդելի հրազենը ցանկանում է նվիրել Կ. Խ.-ին: Արդյունքում՝ կեղծ փաստաթղթերի միջոցով նշված հրազենը հաշվառվել է վերջինիս անունով:

Բացի այդ, Պ. Օ.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2015 թվականի մայիսի 12-ին իր Ս. Ա.-ին առաջարկել է 200.000 ՀՀ դրամով ձեռք բերել Գ. Ղ.-ի կողմից ոստիկանության Աշտարակի բաժնին ի պահ հանձնված «Մոնսբերգ» մոդելի հրազենը: Ս. Ա.-ն ընդունել է Պ. Օ.-ի առաջարկը, ինչից հետո, հրազենն իբրև օրինական հիմքով Ս. Ա.-ին հատկացված լինելու տպավորություն ստեղծելու նպատակով, ոստիկանության տեսուչը վերը նկարագրված նույն եղանակով հափշտակել ու ձեռնամուխ է եղել պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելու և դրանք շրջանառության մեջ դնելու գործընթացին: Արդյունքում «Մոնսբերգ» մոդելի հրազենը վերը նշված գումարով վաճառվել է Ս. Ա.-ին:

Պ. Օ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և 338-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ): Ներկայացված մեղադրանքում Պ. Օ.-ն իրեն մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունք:

Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ