Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:27 29-12-2022

Տեղի է ունեցել ԱՍՀ նախարարին կից հասարակական խորհրդի նիստը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ այսօր տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։

Նախարարն ամփոփել է 2022 թվականին աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված բարեփոխումները՝ ներկայացնելով ժողովրդագրության, կենսաթոշակային ապահովության, սոցիալական աջակցության ոլորտներում կատարված աշխատանքները։ Այս համատեքստում Նարեկ Մկրտչյանն ընդգծել է նաև գործընկեր կազմակերպությունների հետ սերտ համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ վերջիններիս կողմից ստացած առաջարկներն ու դիտարկումները հնարավորություն են տալիս նախատեսված բարեփոխումները դարձնել առավել արդյունավետ։

«2022 թվականի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը երեք հիմնական ուղղություններով իրականացրել է ռազմավարությունների մշակման գործընթաց։ Առաջին ուղղությունը վերաբերում է ԱՍՀՆ հովանոցային ռազմավարությանը, և պետք է ուրախությամբ նշեմ, որ միջգերատեսչական և հանրային քննարկումների արդյունքում մենք առաջին անգամ ունենք համապարփակ ռազմավարական փաստաթուղթ։ ԱՍՀՆ առանցքային նպատակներից է կյանքի բոլոր փուլերում՝ նախածննդյան շրջափուլից մինչև կյանքի ավարտը քաղաքացուն տրամադրել տարիքին և կարիքին համապատասխան ծառայություններ»,- նշել է Ն․ Մկրտչյանը։

Նախարարի խոսքով՝ սոցիալական պաշտպանության ոլորտի հաջորդ կարևոր երկու փաստաթղթերը վերաբերում են ժողովրդագրության ու աշխատանքի, զբաղվածության ոլորտներին։ Այս ուղղություններով նախարարությունը կշարունակի իրականացրել հստակ ծրագրեր՝ ուղղված ծնելիության աճի բարձրացմանը, երեխա ունեցող ընտանիքներին՝ լրացուցիչ սոցիալական երաշխիքների տրամադրմանը, աշխատանքի միջոցով աղքատության հաղթահարմանը և այլն։

Անդրադառնալով կատարված բարեփոխումներին՝ Նարեկ Մկրտչյանը արդյունավետ է համարել անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի, երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ 50,000 դրամ աջակցության, ինչպես նաև զբաղվածության ընթացիկ ծրագրերի իրականացումը։

Խորհրդի անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում քննարկվել են նաև Միասնական սոցիալական ծառայության գործունեության, տարեցներին, երեխաներին, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մատուցվող ծառայությունների, ԱՍՀՆ կողմից տիրապետվող տվյալների հասանելիության և այլնի վերաբերյալ մի շարք հարցեր։

Խորհրդի անդամները հանդես են եկել առաջարկներով և դիտարկումներով։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը